Ֆինանսական

USD BUY - 382.50+0.00 USD SELL - 387.00+1.00
EUR BUY - 444.00-2.00 EUR SELL - 453.00+1.00
OIL:  BRENT - 68.90-2.26 WTI - 66.60-2.87
COMEX:  GOLD - 3366.90-0.25 SILVER - 38.48-2.21
COMEX:  PLATINUM - 1419.30-1.81
LME:  ALUMINIUM - 2592.00-0.59 COPPER - 9619.00-0.84
LME:  NICKEL - 15064.00-1.48 TIN - 33534.00-0.07
LME:  LEAD - 2003.00-2.01 ZINC - 2730.00-1.69
FOREX:  USD/JPY - 147.62+0.15 EUR/GBP - 1.1677+0.01
FOREX:  EUR/USD - 1.1677+0.01 GBP/USD - 1.3431-0.33
STOCKS RUS:  RTSI - 1090.96+2.09
STOCKS US: DOW JONES - 44459.65+0.20 NASDAQ - 20640.33+0.27
STOCKS US: S&P 500 - 6268.56+0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 39678.02+0.55 TOPIX - 2825.31+0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 24590.12+1.60 SSEC - 3505.00-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 8998.06+0.64 CAC40 - 7808.17-0.27
STOCKS EUR:  DAX - 24160.64-0.39
15/07/2025  CBA:  USD - 384.12-0.02 GBP - 516.87-1.22
15/07/2025  CBA:  EURO - 448.81-0.44
15/07/2025  CBA:  GOLD - 41386-14 SILVER - 481.58+18.44
«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
15/07/2025 16:22
Կիսվել

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ուրախությամբ ընդունում է ևս մեկ խոշոր ընկերության մուտքը կապիտալի շուկա «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի դոլարային պարտատոմսերը հուլիսի 15-ից ցուցակվում են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Այսօր տեղի է ունեցել ավանդական բորսայական զանգի հնչեցման արարողությունը, որը խորհրդանշում է ընկերության պարտատոմսերի` բորսայում շրջանառության մեկնարկը։ 

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի պարտատոմսերը, ընդհանուր 80 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով, ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Ցուցակվել է 800,000 հատ պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 765% արժեկտրոնային եկամտաբերությամբ (վճարման կիսամյակային պարբերականությամբ) և 36-ամսյա շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։

Նշենք, որ այս թողարկումն իր ծավալով ներկայումս ամենախոշորն է բորսայում շրջանառվող կորպորատիվ դոլարային պարտատոմսերի շարքում՝ ընդգծելով շուկայի աճի և տեղական ներդրումային հնարավորությունների ընդլայնման միտումը։

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2025 թվականի փետրվարի 12-ից մինչև հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջոցով։ Ընդ որում տեղաբաշխվել է թողարկված պարտատոմսերի ամբողջ ծավալը։ Ներդրողները հուլիսի 15-ից կարող են գործարքներ իրականացնել «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի պարտատոմսերով բորսայի առևտրային հարթակում՝ դիմելով բորսայի անդամ բանկերի կամ ներդրումային ընկերությունների։

«Վիվա Արմենիա»-ն իր շուրջ 20-ամյա գործունեության ընթացքում կարևոր դեր ունի Հայաստանի ՏՀՏ ոլորտների զարգացման գործում՝ սպասարկելով ավելի քան երկու միլիոն բաժանորդ ողջ երկրի տարածքում։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է. «Ուրախ ենք տեսնել կապիտալի շուկայի նման խոշոր խաղացողի՝ Viva-ի ակտիվ ներգրավվածությունը։ Սա կարևոր քայլ է, որը հաստատում է մեր շուկայի կարողությունները և բացում է նոր ներդրումային հնարավորություններ տեղական և միջազգային ներդրողների համար։ Նման թողարկումները մեծացնում են ֆինանսական համակարգի թափանցիկությունը և խթանում տնտեսության զարգացումը», – նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը: 

«Պարտատոմսերի մասշտաբային թողարկմամբ կապիտալի շուկա դուրս գալը նոր փուլ է մեր ընկերության աճի ռազմավարության մեջ։ Այս ձեռքբերումն արտացոլում է Viva-ի կայուն ֆինանսական հիմքը, ինչպես նաև թափանցիկության, նորարարությունների և Հայաստանի թվային ապագայի մեջ երկարաժամկետ ներդրումներ կատարելու մեր հանձնառությունը։ Մենք hպարտ ենք, որ ներդրողներին հնարավորություն ենք տալիս համատեղ զարգացնել երկրի հեռահաղորդակցական և տեխնոլոգիական միջավայրը», – ասել է «ՎԻՎԱ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը: 

«Իսկապես պատմական իրադարձություն է Viva-ի, Ամերիաբանկի և ընդհանրապես մեր երկրի կապիտալի շուկայի զարգացման համար։ Նման խոշոր ու կայուն ընկերության մուտքը կապիտալի շուկա քաղաքացիների համար ներդրումային որակապես նոր հնարավորություններ է ստեղծում։ Սա Հայաստանի կապիտալի շուկայի պատմության մեջ դարձավ մասնավոր թողարկողի դոլարային պարտատոմսերի ամենախոշոր տեղաբաշխումը, որին, ի դեպ, մասնակցեցին աննախադեպ մեծ թվով ֆիզիկական անձ ներդրողներ՝ շնորհիվ Ամերիաբանկի MyInvest ներդրումային հարթակի»,- իր խոսքում նշել է Ամերիաբանկի Ներդրումային բանկինգի գծով տնօրեն Առնո Մոսիկյանը։

Ընկերությունը Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները ուղղելու է առկա վարկային պարտավորությունների վերաֆինանսավորմանը և/կամ կապիտալ և այլ ռազմավարական ներդրումների իրականացմանը:

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի պարտատոմսերի թողարկումը ներդրողներին առաջարկում է լրացուցիչ հնարավորություն դիվերսիֆիկացնելու իրենց ներդրումային պորտֆելները՝ միաժամանակ ներդրում կատարելով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերության զարգացումը խթանող նախաձեռնությունների մեջ։

Ցուցակված պարտատոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ անցնելով հղումով։

Ընկերության պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել բացառապես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով՝ դիմելով բորսայի անդամ հանդիսացող ցանկացած բանկի կամ ներդրումային ընկերության, բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով համապատասխան հայտ:

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

15/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.12
-0.02
Եվրո (EUR)
448.81
-0.44
Ռուբլի (RUR)
4.9114
+0.0142
Լարի (GEL)
141.64
+0.19
41386
-14
Արծաթ
481.58
+18.44