LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 16/06/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ` հունիսի 15-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունսվոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գների անկում: Սույն անկման հիմնական պատճառը դոլարի փոխարժեքի աճն է:
Ալյումինի գինը նվազել է 2.9%-ով և կազմել 1622.5 դոլար, Պղնձի և նիկելի գները նվազել են 3.24%-ով և համապատասխանաբար կազմել 5085 և 15100 դոլար: Անագի գինը նվազել է 1.99%-ով և կազմել 15300 դոլար: Կապարի գինը նվազել է 3.96%-ով և կազմել 1745 դոլար: Ցինկի գինը նվազել է 4.35%-ով և կազմել 1629 դոլար: