LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՆԿՈՒՄ ԵՆ 30/06/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange. LME) երեկ` հունիսի 29-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գների անկում:
Սակարկությունների արդյունքում ամենաշատը նվազել են ցինկի և ալյումինի գները: Ցինկի գինը նվազել է 2.51%-ով և կազմել 1575 դոլար, իսկ ալյումինի գինը նվազել է 1.7%-ով և կազմել 1647 դոլար:
Պղնձի գինը նվազել է 0.37%-ով և կազմել 5101 դոլար, նիկելի գինը նվազել է 0.03%-ով և կազմել 15900 դոլար, անագի գինը նվազել է 0.88%-ով և կազմել 14720 դոլար, իսկ կապարի գինը նվազել է 0.84%-ով և կազմել 1720 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: