
LME ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ ԵՆ 09/07/09
Լոնդոնի Մետաղների Բորսայում (London Metal Exchange, LME) երեկ` հուլիսի 8-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գների զգալի նվազում:
Առևտրային շրջանի արդյունքում ամենամեծ անկումը գրանցել է կապարի գինը` 5.04%, և կազմել 1640 դոլար:
3%-ի սահմաններում նվազել են պղնձի, նիկելի և ցինկի գները: Պղնձի գինը նվազել է 3.27%-ով և կազմել 4865.5 դոլար, նիկելի և ցինկի գները նվազել են 3.63%-ով և համապատասխանաբար կազմել 15525 և 1542 դոլար:
2%-ի շրջանակներում նվազել են անագի և ալյումինի գները: Անագի գինը նվազել է 2.13%-ով և կազմել 14005 դոլար, իսկ ալյումինի գինը նվազել է 2.93%-ով և կազմել 1592 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: