ԵՎՐՈՊԱՅԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 0,75-1,42% ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 09/06/09
Երեկ` հունիսի 8-ին, եվրոպական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսները գրանցել են անկում 0,75-1,42% սահմաններում: Բրիտանական FTSE 100 ինդեքսը կրճատվել է 0,75%-ով և կազմել 4405,22 կետ, գերմանական DAX ինդեքսը կրճատվել է 1,42%-ով և սահմանվել 5004,72 կետ, իսկ ֆրանսիական CAC 40 ինդեքսը կրճատվել է 1,48%-ով և հասել 3289,66 կետի: Ինդեքսների անկումը պայմանավորված է ներդրողների բացասական սպասումներով: