
ԵՎՐՈՊԱՅԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԱՃ 25/06/09
Երեկ` հունիսի 24-ին, եվրոպական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսներն ապահովել են աճ: Բրիտանական FTSE 100 ինդեքսն աճել է 1,18%-ով և կազմել 4279,98 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 2,18%-ով և հասել 3184,76 կետի, գերմանական DAX ինդեքսն աճել է 2,74%-ով և սահմանվել 4836,01 կետ, իսկ ընդհանուր եվրոպական FTSEEurofirst ինդեքսն աճել է 2,39%-ով և կազմել 853,56 կետ: Առևտրային շրջանների արդյունքներով առավելագույն աճ ապահովել են ֆինանսական ոլորտում գործող ընկերությունների արժեթղթերի գները, մասնավորապես Barclays բանկի արժեթղթերի գներն աճել են 4,5%-ով, Deutsche Bank բանկի արժեթղթերի գներն ապահովել են 6,6% աճ, իսկ HSBC և BNP Paribas բանկերի արժեթղթերի գներն աճել են համապատասխանաբար 1,1%-ով և 4,5%-ով: