ՃԱՊՈՆԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 05/06/09
Այսօր` հունիսի 5-ին, տեղի ունեցած առևտրային շրջանների արդյունքում գրանցվել է ճապոնական հիմնական բորսայական ինդեքսների աճ: Nikkei ինդեքսը աճել է 1.0%-ով և կազմել է 9768.01 կետ: Topix ինդեքսը աճել է 0.6%-ով և կազմել է 916.56 կետ:
Սույն աճի հիմնական պատճառները նավթի գների բարձրացումը և ճապոնական յենի փոխարժեքի նվազումն են: Նավթի գների աճը նպաստել է ճապոնական նավթային ընկերությունների արժեթղթերի գների բարձրացմանը, իսկ ճապոնական յենի փոխարժեքի անկման պատճառով բարձրացել են ճապոնական արտահանող` մասնավորապես ավտոարտադրող և բարձր տեխնոլոգիաների ոլորտների, ընկերությունների արժեթղթերի գինը: