LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 10/11/10
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գներն աճել են:
Ալյումինի գինն աճել է 0.51%-ով և կազմել 2455.50 դոլար, պղնձի գինն աճել է 1.82%-ով և կազմել 8844.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.52%-ով և կազմել 24385.0 դոլար, անագի գինն աճել է 3.21%-ով և կազմել 27370.0 դոլար, կապարի գինն աճել է 2.83%-ով և կազմել 2577.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.80%-ով և կազմել 2539.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոփոխվել և կազմել է 35000.0 դոլար, իսկ կոբալտի գինը կազմել է 38500.0 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: