
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ – ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱ 14/02/11
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 14-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում կնքվել է բաժնետոմսերի առ ու վաճառքի 2 գործարք`
1. «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ (AHEK, B) 436 հասարակ անվանական բաժնետոմսերի առ ու վաճառք: Մեկ բաժնետոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 1140.00 դրամ, առավելագույն գինը` 1140 դրամ, նվազագույն գինը` 1140.00 դրամ, բացման գինը` 1140.00 դրամ, փակման գինը` 1140 դրամ: Գործարքների ընդհանուր արժեքը կազմել է 497 040.00 դրամ:
2. "Արփա-Սևան" ԲԲԸ (ASEV B) 61 հասարակ անվանական բաժնետոմսերի առ ու վաճառք: Մեկ բաժնետոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 50,000.00 դրամ, առավելագույն գինը` 50,000.00 դրամ, նվազագույն գինը` 50,000.00 դրամ, բացման գինը` 50,000.00 դրամ, փակման գինը` 50,000.00 դրամ: Գործարքների ընդհանուր արժեքը կազմել է 3,050,000.00 դրամ: