Աշխարհ

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Միլիարդատերերի աշխարհը. Բաֆեթի կտակը, 7-ամյա աղջիկն ու Մասկը, այրված սուպերզբոսանավը
05/07/2024 21:26
Կիսվել

Միլիարդատերերի աշխարհը. Բաֆեթի կտակը, 7-ամյա աղջիկն ու Մասկը, այրված սուպերզբոսանավը

Ֆորբսի ռուսական հրատարակությունը ներկայացնում է շարք, որտեղ պատմում է վերջին օրերին ամենահարուստ միլիարդատերերի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին.

Ասիայի ամենահարուստ մարդը՝ Մուկեշ Ամբանին և նրա կինը՝ Նիտան, հնդկական Մումբայում կազմակերպել են ավելի քան 50 աղքատ զույգերի զանգվածային հարսանիք: Սա ընտանեկան նախահարսանեկան տոնակատարությունների մի մասն է։ Նրանց կրտսեր որդին՝ Անանթը, ամուսնանում է դեղագործական մագնատ Շրի Վիրեն Մերչանտի դստեր՝ Ռադիկա Մերչանտի հետ։ Այս հարսանիքը անվանում են դարի հարսանիք, այն տեղի կունենա հուլիսի 12-ից 14-ը: Միայն մարտ ամսին Ամբանիի որդու համար կազմակերպված շքեղ նախահարսանեկան երեկույթը տևել է երեք օր և արժեցել է 120 մլն դոլար:

Ուորեն Բաֆեթը կտակից հանել է Բիլ Գեյթսի հիմնադրամը: Հայտնի ներդրողը, որի կարողությունը գնահատվում է 130 միլիարդ դոլար Berkshire Hathaway-ի բաժնետոմսերում, որոշել է բոլոր միջոցները փոխանցել նոր բարեգործական հիմնադրամին՝ իր երեխաների հսկողության ներքո: Ավելի վաղ միլիարդատերն ասել էր, որ իր ունեցվածքի 99%-ը պետք է փոխանցվի Բիլ և Մելինդա Գեյթսի հիմնադրամին: Այժմ Բաֆեթը մանրամասնել է, որ վերափոխել է կտակը։ Նա տեսել է, որ «երեխաները տարիների ընթացքում հասունացել են», և նա վստահում է նրանց: «Գեյթսի հիմնադրամն իմ մահից հետո ոչ մի գումար չի ստանա», – հայտարարել է միլիարդատերը: Նոր հիմնադրամի հոգաբարձուները կլինեն Բաֆեթի դուստրը՝ Սյուզանը և նրա որդիները՝ Հովարդն ու Փիթերը։

Գերմանիայի հյուսիսում գտնվող Lürssen նավաշինարանում խոշոր հրդեհից հետո այրվել է 250 մլն դոլար արժողությամբ սուպերզբոսանավ: Նախնական տվյալներով ՝ 75 մետրանոց շքեղ նավ էր, որը կառուցվում էր Սաուդյան Արաբիայից միլիարդատիրոջ համար, այն պետք է պատվիրատուին հանձնվեր 2024 թվականին: Նավաշինական ձեռնարկությունից տարհանվել է մոտ 100 մարդ, հրդեհի մարման աշխատանքներին, որը սկսվել է շոգի պատճառով, ներգրավվել է 400 հրշեջ:

LVMH-ի հիմնադիր Բեռնար Առնոն ընդգրկվել է Վենետիկի Bauer հյուրանոցը գնելու հավակնորդների մրցավազքում։ Հինգաստղանի Bauer հյուրանոցը, որը կառուցվել է 1880 թվականին նեոգոթական ոճով, գտնվում է Grand Canal-ում։ Հյուրանոցն արդեն ներգրավել է պոտենցիալ գնորդների հայտերն ավելի քան 275 մլն եվրոյի չափով (294 մլն դոլար):

Ջեք Ման ասել է, որ չեղյալ է հայտարարում ԱՄՆ-ում 1 միլիոն աշխատատեղ ստեղծելու իր խոստումը, հայտնում է Xinhua-ն։ 2017 թվականին Alibaba-ի հիմնադիրը Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ քննարկել է չինական ընկերության ընդլայնումն ամերիկյան շուկայում և ամերիկացիների համար մեկ միլիոն աշխատատեղերի ստեղծումը։ Ման ասել է, որ Չինաստանի և Ամերիկայի միջև առևտրային պատերազմը խանգարել է իրեն կատարել այդ խոստումը, և նա կարծում է, որ հակամարտությունը կարող է տևել մոտ 20 տարի: Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը վերջերս հայտարարեց Alibaba-ի նախագահի պաշտոնից հեռանալու մասին, սակայն նա դեռևս մնում է ընկերության տնօրենների խորհրդում:

Գործարար և մրցարշավորդ Յազիդ Ալ-Ռաջին՝ շեյխ Մոհամմեդ Ալ-Ռաջիի որդին, ամեն ամառ տեղափոխվում է Եվրոպա՝ խուսափելով սաուդյան շոգից և ինքնաթիռով բերում է իր սիրելի խաղալիքները՝ Bugatti Chiron-ը և Mercedes G-Wagen 6X6-ը: Սաուդյան Արաբիայում ամառային ջերմաստիճանը հասնում է 50°C-ի, իսկ Ալ-Ռաջին նախընտրում է այս ժամանակն անցկացնել Մոնակոյում և Լոնդոնում՝ ճանապարհորդելով մեքենայով։

Ուշադրության կենտրոնում

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի զուտ կարողությունը 2024 թվականի առաջին վեց ամիսներին ավելի շատ է նվազել, քան ցանկացած այլ միլիարդատիրոջ կարողություն, ըստ Forbes-ի հաշվարկների: Այնուամենայնիվ, նա շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը։ Մասկի կարողության զուտ արժեքի անկումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Դելավերի դատավորն արգելել է նրա ռեկորդային 51 միլիարդ դոլար արժողությամբ փոխհատուցման փաթեթը Tesla-ից: Ընկերության բաժնետոմսերը աճեցին հունիսի 2-ին այն բանից հետո, երբ էլեկտրական մեքենաների արտադրողը հայտնեց վերլուծաբանների կողմից սպասվածից ավելի լավ ցուցանիշներ: Tesla-ն 2024 թվականի երկրորդ եռամսյակում վաճառել է մոտ 444,000 ավտոմեքենա՝ 15%-ով ավելի, քան նախորդ եռամսյակում:

Սոցիալական ցանցերում

Չինացի յոթամյա աղջիկը՝ Մոլին, X սոցիալական ցանցում տեսահոլովակով դիմել է Իլոն Մասկին, որտեղ խնդրել է շտկել Tesla ավտոմեքենաների թերությունը և անսպասելի պատասխան է ստացել։Աղջիկը պատմել է մեքենայի սենսորային էկրանի հետ կապված խնդիրների մասին, նա բողոքել է, որ նկարների մի մասը անհետանում է, երբ նորերը նկարվում են, և տեսանյութում ցույց է տվել, թե ինչպես է դա տեղի ունենում: «Ողջույն, պարոն Մասկ, ես հարց ունեմ ձեր մեքենայի վերաբերյալ: Երբ ես նկար եմ նկարում, այն անհետանում է այսպես: Դուք դա տեսնու՞մ եք: Կարո՞ղ եք շտկել»,-հարցրեց նա։ Մոտ հինգ ժամ անց Մասկը պատասխանեց Մոլիին. «Իհարկե»։ Տեսանյութը հավաքել է մոտ 5 մլն դիտում, օգտատերերը հիացել են աղջկա համարձակությամբ և անգլերենի իմացությամբ ։

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9