19/04/2011 12:20
APPLE-Ը ԴԱՏԻ Է ՏՎԵԼ SAMSUNG-ԻՆ
Ամերիկյան Apple ընկերությունը ԱՄՆ-ում դատի է տվել հարավկորեական Samsung Electronics ընկերությանը: Apple ընկերությունը պնդում է, որ Samsung ընկերության արտադրության բջջային հեռախոսների արտաքին դիզայնը և ինտերֆեյսը, ինչպես նաև պլանշետ-համակարգիչների Galaxy շարքը կրկնօրինակում են համապատասխանաբար iPhone և iPad արտադրատեսակները: Հիմնական մեղդրանքները ներկայացված են հետևյալ արտադրատեսակներին՝ Samsung Galaxy C-4G, Epic 4G, Nexus-S и Galaxy Tab:
Հատկանշական է, որ Apple-ի այս քայլը Samsung-ի կողմից ընկալվում է որպես «անսովոր սուր հարձակում»: Հայտնի է, որ Apple և Samsung ըկերությունները հանդիսանում են ոչ միայն մրցակիցներ, այլև` լուրջ հակառակորդներ:
25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
Արծաթ
743.09
-18.46
10:53 26/09/26
10:33 26/09/26
17:46 25/09/26
