Աշխարհ

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ DAIMLER-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 93% ԱՃ
02/05/2011 15:44
Կիսվել

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ DAIMLER-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 93% ԱՃ

Գերմանական Daimler AG ավտոկոնցեռն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 93%-ով և կազմել 1.18 մլրդ եվրո: Նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում ընկերությունն ապահովել էր 612 մլն եվրոյի զուտ շահույթ: Հաշվետու եռամսյակում ընկերության հասույթն աճել է 17%-ով և կազմել 24.73 մլրդ եվրո` նախորդ տարի գրանցված 21.19 մլրդ եվրոյի դիմաց:

Հատկանշական է, որ Daimler ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է մինչև 2015 թվականն ընդլայնել ավտոմեքենաների իրացման ծավալները շուրջ 48%-ով: Բեռնատար ավտոմեքենաների արտադրությամբ աշխարհում առաջատար այս ընկերությունը նախատեսում է 2015 թվականին համաշխարհային շուկայում վաճառել 1,5 մլն ավտոմեքենա:

Գերմանական Daimler ընկերությունը ներկայացնում է այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսիք են Maybach-ը, Mercedes-Benz-ը Smart-ը, Freightliner-ը, Sterling-ը, Western Star-ը և Setra-ն: Ընկերության խոշորագույն բաժնետերերն են արաբական  Aabar Investments ներդրումային ընկերությունը (9%) և Քուվեյթի կառավարությունը (6,9%): Ֆրանս-ճապոնական Renault/Nissan ալյանսը տնօրինում է Daimler ընկերության բաժնետոմսերի 3,1%-ը:

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22