17/03/2011 11:56
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
Եվրոպական ավտոշուկան, 2010 թվականի ապրիլին հասնելով իր անկման «գագաթնակետին», փորձում է աստիճանաբար վերականգնվել: Փետրվար ամսվա արդյունքներով, վերջին մի քանի ամիսների կտրվածքով առաջին անգամ, Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 0,9%-ով: Հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում Եվրոպայում վաճառվել է 981 հազար 429 ավտոմեքենա: Նման տվյալներ է հրապարակել Եվրոպական Ավտոարտադրողների Ասոցիացիան (ACEA): Նշենք, որ եվրոպական դիլերները վերջին անգամ վաճառքի ծավալների աճ գրանցել էին անցյալ տարվա մարտ ամսին: Այդ ժամանակ աճն առավել քան զգալի էր (10%), սակայն ներկայիս փոքր աճն, այնուամենայնիվ, առանձնանում է իր կարևորությամբ: Եվրոպական ավտոշուկայում աստիճանաբար վերականգնվում են լավատեսական սպասումները:
Եվրոպական Ավտոարտադրողների Ասոցիացիայի տվյալներով` Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքի ծավալների անկմամբ առաջատար երկրներն են` Մեծ Բրիտանիան (-10,2%), Իսպանիան (-25,8%) և Իտալիան (-20,5%): Միևնույն ժամանակ, Եվրոպայում խոշորագույն ավտոշուկաներն ապահովել են վաճառքի ծավալների խոստումնալից աճ: Այսպես, Գերմանիայում գրանցվել է ավտոմեքենաների վաճառքի ծավալների 15,8% աճ, իսկ Ֆրանսիայում` 10,8% աճ:
Նշենք նաև, որ վաճառքի ծավալների զգալի աճ ապահովել են հետևյալ բրենդները` Volkswagen (7,2%), Daimler (8,4%), BMW (16,4%):
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
Արծաթ
480.96
+24.58
10:30 28/11/26
20:03 27/11/26
19:05 27/11/26
