Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
NOKIA-Ն ԶԻՋՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ
21/07/2011 17:26
Կիսվել

NOKIA-Ն ԶԻՋՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ

Բջջային հեռախոսների արտադրությամբ համաշխարհային առաջատար ֆիննական Nokia ընկերության մասնաբաժինը բջջային հեռախոսների համաշխարհային շուկայում աստիճանաբար կրճատվում է: 2011 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով ընկերությունը գրանցել է վաճառքի ծավալների անկում` 7.3%-ի սահմաններում: Ինչպես նշվում է ընկերության հրապարակած ֆինանսական ամփոփ հաշվետվության մեջ` ընթացիկ տարվա հաշվետու այս եռամսյակն ընկերությունն ամփոփել է 368 մլն եվրո վնասով:

Ըստ վերլուծաբանների գնահատականների` արդեն մեկ տարի է, ինչ Nokia ընկերությունն «ապրում է» ներքին սուր ճգնաժամ, որն իր արտահայտություն է գտնում ընկերության ֆինանսական ցուցանիշներում: Կանխատեսվում է, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքերով Nokia-ն վերջնականապես կկորցնի շուկայում իր առաջատարի դիրքերը՝  զիջելով Samsung-ին և Apple-ին:

Հիշեցնենք, որ 2011 թվականի փետրվարին Nokia ընկերությունը հայտարարել էր Microsoft-ի հետ գործընկերության մասին: Գործընկերության շրջանակներում Nokia-ն կարտադրի Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներ, ինչը նշանակում է, որ ֆիննական ընկերությունն ընդունել է բջջային հեռախոսների համար նախատեսված սեփական օպերացիոն համակարգի պարտությունը: Այս համագործակցության շնորհիվ Nokia-ն կփորձի դիմակայել  բջջային հեռախոսների շուկայում առկա սուր մրցակցությանը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52