Ֆինանսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.50+0.50
EUR BUY - 414.00+0.00 EUR SELL - 418.00-2.00
OIL:  BRENT - 89.32+1.36 WTI - 83.81+1.11
COMEX:  GOLD - 2346.70+0.93 SILVER - 27.50+1.40
COMEX:  PLATINUM - 931.00+2.26
LME:  ALUMINIUM - 2563.50-4.01 COPPER - 9865.00+0.36
LME:  NICKEL - 19157.00-2.95 TIN - 32872.00-4.66
LME:  LEAD - 2207.50+1.73 ZINC - 2848.00+0.56
FOREX:  USD/JPY - 156.06+0.39 EUR/GBP - 1.0721+0.15
FOREX:  EUR/USD - 1.0721+0.15 GBP/USD - 1.2499+0.30
STOCKS RUS:  RTSI - 1178.69+0.65
STOCKS US: DOW JONES - 38085.80-0.98 NASDAQ - 15611.76-0.64
STOCKS US: S&P 500 - 5048.42-0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 37934.76+0.81 TOPIX - 2686.48+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 17651.15+2.12 SSEC - 3088.64+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 8078.86+0.48 CAC40 - 8016.65-0.93
STOCKS EUR:  DAX - 17917.28-0.95
26/04/2024  CBA:  USD - 388.08-0.52 GBP - 485.57-0.41
26/04/2024  CBA:  EURO - 416.29-0.44
26/04/2024  CBA:  GOLD - 28930.56-58.13 SILVER - 341.43+2.60
Ֆինանսների նախարարություն. գնումների բողոքարկման համակարգերը՝ քննարկումների օրակարգում
04/09/2015 12:31
Կիսվել

Ֆինանսների նախարարություն. գնումների բողոքարկման համակարգերը՝ քննարկումների օրակարգում

ՀՀ ֆինանսների նախարարությունը, ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի առևտրային իրավունքի զարգացման ծրագրի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի օժանդակությամբ, սեպտեմբերի 3-4-ը Երևանում անցկացնում է աշխատաժողով` գնումների բողոքարկման համակարգերի ուսումնասիրման նպատակով: Միջոցառմանը մասնակցում են պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը ներկայացրել է Հայաստանի պետական գնումների համակարգում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` գնումների գործընթացի կազմակերպման կարգում կատարված փոփոխությունները, էլեկտրոնային գնումների համակարգի շրջանակի ընդլայնմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև ԱՀԿ գնումների վերանայված համաձայնագրին ու Եվրասիական տնտեսական միության համաձայնագրին համապատասխանեցնելու ուղղությամբ «Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարվելիք փոփոխությունները: Ներկայացվել է նաև ԱՄՆ-ում գործող գնումների բողոքարկման համակարգն ու կոռուպցիայի դեմ պայքարում անկախ մարմնի ունեցած դերը: Աշխատաժողովում անդրադարձել են ԱՀԿ պետական գնումների համաձայնագրի և Եվրասիական տնտեսական միության պայմանագրի պահանջների մեկնաբանմանը, ինչպես նաև Իտալիայում, Նորվեգիայում և Շվեյցարիայում գործող գնումների բողոքարկման համակարգերին: ԱՄՆ փոխդեսպան Քլարք Փրայսի խոսքով՝ պետական գնումների արդյունավետ ու թափանցիկ համակարգը նվազեցնում է կոռուպցիոն դրսևորումները՝ բարելավելով գործարար միջավայրն ու ներդրումային գրավչությունը: Փոխդեսպանը հույս է հայտնել, որ աշխատաժողովը կօգնի մասնակիցներին ընդլայնել գիտելիքները գնումների բողոքարկման գործընթացի միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման ուղղությամբ՝ օժանդակելով Հայաստանում գնումների համակարգի զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը:

26/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.08
-0.52
Եվրո (EUR)
416.29
-0.44
Ռուբլի (RUR)
4.22
+0.00
Լարի (GEL)
145.08
+0.48
28930.56
-58.13
Արծաթ
341.43
+2.60