Աշխարհ

USD BUY - 375.50+0.50 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 432.00-1.00 EUR SELL - 437.00-1.00
OIL:  BRENT - 107.11+2.99 WTI - 93.53+1.93
COMEX:  GOLD - 4375.50-3.83 SILVER - 67.67-6.48
COMEX:  PLATINUM - 1884.60-1.42
LME:  ALUMINIUM - 3269.50+1.70 COPPER - 12147.00+1.82
LME:  NICKEL - 17253.00+1.37 TIN - 44125.00+1.95
LME:  LEAD - 1891.50-0.26 ZINC - 3081.50+0.47
FOREX:  USD/JPY - 159.55+0.07 EUR/GBP - 1.1538-0.25
FOREX:  EUR/USD - 1.1538-0.25 GBP/USD - 1.3342-0.16
STOCKS RUS:  RTSI - 1108.42+0.38
STOCKS US: DOW JONES - 45960.11-1.01 NASDAQ - 21408.08-2.38
STOCKS US: S&P 500 - 6477.16-1.74
STOCKS JAPAN:  NIKKEI - 53373.07-0.43 TOPIX - 3649.69+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 24951.88+0.38 SSEC - 3913.72+0.63
STOCKS EUR:  FTSE100 - 9972.17-1.33 CAC40 - 7769.31-0.98
STOCKS EUR:  DAX - 22612.97-1.50
27/03/2026  CBA:  USD - 377.18-0.18 GBP - 501.65-2.28
27/03/2026  CBA:  EURO - 434.13-2.02
27/03/2026  CBA:  GOLD - 54042-1337 SILVER - 816-71.73
ՄԱԿ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿ
18/09/2009 12:11
Կիսվել

ՄԱԿ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) առևտրի և զարգացման համաժողովը հրապարակել է ներդրումային գրավչության տեսանկյունից երկրների վարկանիշային ցուցակ, որն, ինչպես և անցյալ տարի, գլխավորում է ԱՄՆ-ն: Ներդրումային բարձր գրավչություն են ցուցաբերել Ֆրանսիան և Չինաստանը, որոնք այս վարկանիշային ցուցակում զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը: Ներդրումային գրավչությամբ Մեծ Բրիտանիան հայտնվել է չորրորդ, իսկ Ռուսաստանը` հինգերորդ տեղում:

Զեկույցի հեղինակների կարծիքով բարձր ներդրումային գրավչություն ունեցող երկրների հնգյակում Ռուսաստանի և Չինաստանի հայտնվելը կարելի է դիտարկել որպես գլոբալ մասշտաբով ներդրումային հոսքերի փոփոխման արդյունք:

Հրապարակած տվյալների համաձայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ուղղակի օտարերկրյա ներդրումների համախառն ծավալը 2008 թվականի համեմատությամբ կրճատվել է 0,5 տրիլիոն դոլարով և կազմել 1,2 տրիլիոն դոլար: Նշենք, որ 2008 թվականի ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը զգալիորեն կրճատվել էր զարգացած երկրներում, իսկ զարգացող երկրներում այս ցուցանիշն աճել էր 17%-ով և կազմել 621 մլրդ դոլար, ընդ որում այս ներդրումների զգալի մասը հոսել էր ասիական երկրներ: ԱՊՀ և Հարավարևելյան Եվրոպայի երկրներում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել էր 114 մլրդ դոլար:

Զեկույցում հրապարակված կանխատեսումային տվյալների համաձայն 2010 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների համախառն ծավալը կկազմի 1,4 տրիլիոն դոլար, իսկ արդեն 2011 թվականին կգրանցվի այս ցուցանիշի աճ և այն կգերազանցի 1,8 տրիլիոն դոլարը:

AMP
27/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.18
-0.18
Եվրո (EUR)
434.13
-2.02
Ռուբլի (RUR)
4.6285
+0.0483
Լարի (GEL)
139.84
+0.31
54042
-1337
Արծաթ
816
-71.73