Սոլիդ Հաուս. Մատչելի բնակարաններ Կենտրոնի նորակառույցում՝ հենց կառուցապատողից
Նախորդիվ «Սոլիդ Հաուս» ընկերության տնօրեն Արմեն Թադևոսյանի հետ զրուցել ենք անշարժ գույքի շուկայում հնարավոր գնանկման մասին։ Շարունակելով թեման զրուցել ենք նաև «Սոլիդ Հաուս» ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի մասին։
– Նախորդ զրույցում պարզեցինք, որ անշարժ գույքի շուկայում գնանկում չի կանխատեսվում։ Իսկ անշարժ գույքի պահանջարկը տուժե՞լ է համավարակից։
Պահանջարկը՝ ոչ, բայց գործընթացներն ընդհանուր առմամբ դանդաղել են: Կոնտակտավորներ և վարակակիրներ կան նաև հաճախորդների շրջանում և այլ օղակներում: Իսկ դա իր հերթին ենթադրում է գործընթացի երկարաձգում: Պահանջարկի վերաբերյալ մի քանի բան ընդգծեմ։ Նախ, նորաստեղծ ընտանիքները ձգտում են առանձին ապրել։ Ծնողներն էլ ձգտում են յուրաքանչյուր երեխայի կամ գոնե յուրաքանչյուր սեռի երեխաների համար առանձին ննջարաններ ապահովել։ Մեր օրերում մարդու պահանջներն այլ են, և նախկին՝ խորհրդային շրջանում կառուցված բնակարանները շատ հաճախ չեն համապատասխանում այդ չափանիշերին՝ սկսած ավտոկայանատեղիների առկայությունից մինչև բնակարանների ջերմամեկուսացում: Այլ հանգամանքներ ևս կան՝ բնակֆոնդի մաշվածություն, հայրենադարձություն և այլն: Մի բան պարզ է՝ նորակառույց բնակարանների նկատմամբ պահանջարկը պահպանվելու է, և ձեռքբերումների ծավալը, ավելի շուտ պայմանավորված է լինելու գնորդների ֆինանսական հնարավորությունից և գույքի մատչելիությամբ:
– Որքանո՞վ են այսօր նորակառույց բնակարանները մատչելի: Կարծրատիպ կա մեզանում, չէ՞, որ նորակառույցներում բնակարանները թանկ արժեն։
Պատկերացնենք ընտանիք, որում 2 անձ ստանում են ամսական 250 հազարական դրամ զուտ աշխատավարձ և փորձենք հասկանալ, որքանով է նորակառույցում բնակարանը նրանց համար մատչելի: Ինչպես գիտեք, առաջնային շուկայում կառուցապատողից անմիջապես ձեռքբերման դեպքում պետությունը վերադարձնում է վարկի տոկոսագումարի չափով վճարված եկամտային հարկը (ոչ ավել քան եռամսյակը 1,5 մլն ՀՀ դրամ): Վերոնշյալ ընտանիքի աշխատող անդամներից յուրաքնչյուրն ամսական վճարում է մոտ 77.500 դրամ եկամտային հարկ: Եթե այդ ընտանիքը, օրինակ, մեր կողմից առաջարկվող նորակառույց շենքից ձեռք բերի մոտ 40 քմ մակերեսով երկսենյականոց բնակարան ապա կունենա հիպոթեք, որի համար պետք է վճարել ամսական մոտ 250.000 ՀՀ դրամ: Հավելեմ, որ միևնույն ժամանակ նրանք կարող են հետ ստանալ իրենց եկամտահարկի չափով վճարված տոկոսները՝ մոտ 150.000 դրամ՝ ըստ էության վճարելով իրենց գրպանից ամսական մոտ 100.000 դրամ: Սա մոտավոր, բայց խոսուն օրինակ է, որից այսօր բազմաթիվ քաղաքացիներ օգտվում են: Ընդ որում, ինչպես նշեցի, սա մեր կողմից առաջարկվող Կենտրոն վարչական շրջանում բնակարանի ձեռքբերման դեպքում: Մի պահ պատկերացրեք ամսական ընդամենը 100.000 դրամով կարող եք ունենալ բնակարան Կենտրոնում: Այս թիվը կարող է նույնիսկ նվազել, եթե հաճախորդներն վճարում են ավելի մեծ եկամտային հարկ:
- Առաջարկում եմ՝ ընթերցողների համար մանրամասնեք քաղաքի կենտրոնում «Սոլիդ Հաուս»-ից բնակարան գնելու «նախագիծը»։
- Մենք առաջարկում ենք նորակառույց բնակարաններ Արգիշտի 7/10 և Արգիշտի 7/13 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքում։ Շենքը 15 հարկանի մոնոլիտ շինություն է։ Արդեն 11-րդ հարկի աշխատանքներն են կատարվում: Նախատեսվում է շահագործման հանձնել 2021-ի առաջին կիսամյակին, թեև կարծում եմ, որ մյուս տարվա ապրիլ-մայիսին շենքը կընդունի իր բնակիչներին։
Հ.Գ. – Արգիշտի 7/10 շենքից Հանրապետության հրապարակ գնացի ոտքով։ Տևեց ընդամենը 15 րոպե։ Շենքը Երևանի քաղաքապետարանին շատ մոտ է՝ ամենաշատը 5 րոպե ոտքի ճանապարհ։ Բազմաբնակարան այլ բարձրահարկ շենքերի կողքին օրեցօր ավելի բարձրացող այս շենքի բակում խաղաղ է ու անաղմուկ, բայց մի քանի քայլ այնկողմ Երևանի բանուկ փողոցներն են։ Քաղաքի կենտրոնում, բայց քաղաքային աղմուկից կտրված. «Սոլիդ հաուս»-ը խաղաղ երեկոները, հանգիստ քունը քաղաքի եռուզեռի հետ համադրելու հրաշալի վայր է գտել։