Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՊԵԿ. Գյումրիում բացվել է Հյուսիսային  ԱՏԳ (արտաքին տնտեսական գործունեության) սպասարկման կենտրոնը
15/09/2020 18:20
Կիսվել

ՊԵԿ. Գյումրիում բացվել է Հյուսիսային ԱՏԳ (արտաքին տնտեսական գործունեության) սպասարկման կենտրոնը

Հայաստանի հյուսիսային սահմանով իրականացվող արտահանումների գործընթացը կկազմակերպվի ԱՏԳ կենտրոնում

Գյումրիում սեպտեմբերի 15-ին մեկնարկել են Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքները:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ կենտրոնի գործարկումը բեկումնային կլինի մաքսային մարմնի հետագա զարգացման և ռազմավարական թիրախային ուղղությունների սահմանման համար։  Կենտրոնն առայժմ կծառայի որպես Հյուսիսային մաքսատուն-վարչություն՝  իրականացնելով վարչության համապատասխան  գործառույթները և կկենտրոնանա հյուսիսային դարպասներով արտահանումներին վերաբերող մաքսային ձևակերպումների վրա: «Այժմ հռչակում ենք, որ արտահանման գործարքների համար կենտրոնը պատրաստ է աշխատանքի և մեր բոլոր տնտեսվարողներին, հյուսիսային դարպասով արտահանումներ իրականացնողներին հրավիրում ենք Գյումրիի ԱՏԳ կենտրոն՝  արտահանման գործարքները ձևակերպելու համար, որովհետև ծառայություններն իրականացվելու են շատ ավելի արագ և շատ ավելի հարմարավետ»,-ընդգծել է կոմիտեի ղեկավարը:

Էդվարդ Հովհաննիսյան

Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվում ապահովել «մեկ հարկի տակ» ծառայությունների մատուցում՝ մի կողմից ապահովել կենտրոնում ԱՏԳ գործառնություններին առնչվող մարմինների ֆիզիկական տեղակայում, մյուս կողմից՝ իրականացնել էլեկտրոնային կառավարման համակարգերի կիրառմամբ ծառայությունների մատուցում։ Նման մոտեցման ներդրմամբ նախատեսվում է ստեղծել սերտ համագործակցության հարթակ մաքսային, թույլատրող փաստաթղթեր տրամադրող և ԱՏԳ գործունեությանն առնչվող պետական այլ մարմինների միջև: Այն հնարավորություն կընձեռի ապահովել սահուն գործընթացներ տնտեսվարողների համար` բացառելով տնտեսվարողի կողմից տարբեր գերատեսչություններ ներկայանալու, փաստաթղթերը և տեղեկատվությունը բազմակի ներկայացնելու անհրաժեշտությունը:

Այսպիսով, Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի գործարկմամբ՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելը կդառնա դյուրին, տնտեսվարողները կօգտվեն ծառայություններից «մեկ պատուհան» սկզբունքով, իսկ «մաքսային մարմին-տնտեսվարող» փոխգործակցությունը տեղափոխվում է նոր և ժամանակակից հարթակ՝ հիմնված արդիականացված ենթակառուցվածքների և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների վրա։ «Կենտրոնի ամբողջական շինարարական աշխատանքների  ավարտից հետո այն պատրաստ կլինի որպես հյուսիսային սահմանում իրականացվող ամբողջական մաքսային ծառայություններ սպասարկող համալիր կենտրոն»,-տեղեկացրել է ՊԵԿ նախագահը:

Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի օգոստոսից: Կառուցման համար մինչ այժմ պետբյուջեից հատկացվել է շուրջ 5 մլրդ դրամ: Ներկա պահին ընթանում են նախագծման նախահաշվային աշխատանքները: Երկրորդ փուլում նախատեսվում են ներկրումների համար՝ մաքսային պահեստի, բեռնատարների համար՝ մեծ կայանատեղիի կառուցում և այլ համալիր ենթակառուցվածքների ստեղծում: ԱՏԳ սպասարկման կենտրոնն ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2022թ.:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25