Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հայաստանում մեկ կիսամյակում իրականացվել է 365 մլրդ դրամի անկանխիկ գործարք
09/11/2021 18:42
Կիսվել

Հայաստանում մեկ կիսամյակում իրականացվել է 365 մլրդ դրամի անկանխիկ գործարք

Հայաստանում քաղաքացիներն ավելի հաճախ են սկսվել անկանխիկ վճարումներ կատարել՝ մանրածախ առևտուր, առօրյա գործառույթներ իրականացնելու համար: Այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը  ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Անկանխիկ գործառնությունների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:

Աբրահամյանը նախքան նախագիծը ներկայացրեց անկանխիկ վճարումների հետ կապված վիճակագրություն՝ 2018 թվականից ի վեր: «Բանկային համակարգով ունենք թողարկած շուրջ 2.6 մլն քարտ, շուրջ 1600 բանկոմատներ, 1600-ից ավել POS տերմինալներ և շուրջ 3000 վիրտուալ  POS տերմինալներ»,-ասաց նա:

Անդրադառնալով քարտային գործարքների ցուցանիշներին՝ նա նշեց, որ 2018-ին եղել է շուրջ 3 մլն գործարք՝ արտասահմանյան քարտերով, շուրջ 2 մլն գործարք՝ հայաստանյան քարտերով արտերկրում և շուրջ 33 մլն գործարք՝ հայաստանյան քարտերով Հայաստանում:

«2021-ի առաջին կիսամյակով ունենք արդեն իրականացված շուրջ 33 մլն գործարք: Այսինքն՝ գրեթե կրկնապատկվել են գործարքները»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալն ու հավելեց, որ ֆիզիկական միջավայրում հայկական քարտերով գործարքներն աճում են մոտ 50 տոկոսով, իսկ օնլայն հարթակում՝ շուրջ 300 տոկոսից ավել:

Աբրահամյանը 2020-ը բեկումնային համարեց նաև այն առումով, որ կորոնավիրուսով պայմանավորված շատերն օնլայն գործարքների են անցել: 2021-ի առաջին կիսամյակում օնլայն հարթակում շուրջ 300 մլրդ դրամի գործարք է կատարվել՝ միայն քարտերով:

«Շուրջ 365 մլրդ դրամի անկանխիկ գործարքների մասին խոսք է գնում 2021-ի առաջին կիսամյակին, շուրջ 900 մլրդ դրամի կանխիկացման գործարքների՝ բանկոմատների միջոցով: Դեռևս կանխիկը գերազանցում է: Շուրջ 65 տոկոս գործարքները քանակական առումով անկանխիկ գործարքներն  են»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը:

2021-ի առաջին եռամսյակում, սակայն, եղել են 70 տոկոս անկանխիկ գործարքներ: Անկանխիկ միջին գործարքի արժեքը 2017-ի 27 հազար դրամից հասել է շուրջ 9 հազար 600 դրամի: «Դա վկայում է, որ մանրածախ առևտրում և առօրյա գործառույթներում մարդիկ ավելի հաճախ են սկսվել օգտագործվել անկանխիկ վճարումներից»,-ասաց Աբրահամյանը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12