Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Աննա Զալինյան. Ինչպե՞ս Չինաստանը կարողացավ հաղթահարել աղքատությունը
18/02/2022 11:35
Կիսվել

Աննա Զալինյան. Ինչպե՞ս Չինաստանը կարողացավ հաղթահարել աղքատությունը

Չինաստանում աղքատության սահմանագիծը 8 տարի առաջ մեկ անձի համար ամսական $68 եկամուտն էր:

Վեր­ջին ե­րեք տաս­նա­մյա­կի ըն­թաց­քում մեկ շն­չի հաշ­վով ՀՆԱ-ի ցու­ցա­նի­շով Չի­նաս­տա­նն ա­մե­նաաղ­քատ երկր­նե­րի ցու­ցա­կի վեր­ջին տե­ղե­րից տե­ղա­փոխ­վեց ա­ռա­ջա­տար 30 երկր­նե­րի շար­քը՝ հա­մար­վե­լով մի­ջին ե­կա­մու­տով եր­կիր:

Պետությունը խոստացել էր հաղթահարել աղքատության շեմը մինչև 2021 թվականը՝ Կոմունիստական ​​կուսակցության հիմնադրման հարյուրամյակին: ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինը այս տարի մարտ ամսին հայտարարեց, որ երկրում աղքատության հիմնախնդիրը լիովին լուծված է և տարածաշրջանային մասշտաբով աղքատությունը հաղթահարված է: Վերջին տասը տարվա ընթացքում պետությունը աղքատությունից  «շղթաներից» հանել է գրեթե 100 միլիոն գյուղական բնակչություն, իսկ ընդհանուր առմամբ՝ 1970-ականների վերջից առ այսօր` մոտ 770 միլիոն մարդու:

Մոտ 3 տարի առաջ հերթական այցով գտնվելով Չինաստանում, մեծ քաղաքներում սովորական բազմաբնակարան շենքերի առաջին հարկերը զգալի հագեցած էին սրճարաններով, արհեստանոցներով, խանութներով: Իմ այն հարցին, թե այս փոքր բիզնեսները կարողանու՞մ են վճարել հարկերը, պատասխանեցին, որ պետությունը նախընտրում է իրենց «չանհանգստացնել, թողնել իրենք աշխատեն իրենց համար, իշխանություններից օգնություն չխնդրեն և իրենք հոգան իրենց հոգսերը»:

Չինաստանն այսօր արդեն շատ առումներով համարվում է միջին եկամտի պետություն, որտեղ տեսականորեն եկամտի օրական սահմանագիծը պետք է լինի ավելի քան 5,5 դոլար (մոտ 3.000 ՀՀ դրամ): Չի կարելի պնդել, որ Չինաստանում այժմ բոլորն ապրում են աղքատության մակարդակից բարձր, բայց սա ընդհանուր միտումն է:

ՉԺՀ պե­տա­կան կա­ռա­վար­ման նո­րո­վի մո­տե­ցում­նե­րն ու ազ­գային շա­հե­րին դրա­նց ներ­դաշ­նա­կե­ցու­մը

Բա­րե­փո­խում­նե­րի ան­հրա­ժեշ­տու­թյան մա­սին ա­ռա­ջին ան­գամ Չի­նաս­տա­նում խոս­վել է 1980-ա­կան­նե­րին, երբ հայ­տա­րար­վեց «իշ­խա­նու­թյան գեր­կե­նտ­րո­նաց­ման, կու­սակ­ցա­կան և վար­չա­կան մար­մին­նե­րի պաշ­տոն­նե­րի հա­մա­տեղ­ման ան­թույ­լատ­րե­լի­ու­թյան մա­սին, կար­ևոր­վեց պե­տու­թյան կող­մից մա­տուց­վող ծա­ռայու­թյուն­նե­րը ստան­դա­րտ­նե­րով ի­րա­կա­նաց­նող կա­ռա­վա­րու­թյուն և գոր­ծա­դիր մար­մին­ներ ու­նե­նա­լը»:­ Ի տար­բե­րու­թյուն արևմ­տյան պե­տու­թյուն­նե­րի՝ Չի­նաս­տա­նը ձգ­տում է շու­կայա­կան բա­րե­փո­խում­նե­րն ի­րա­կա­նաց­նել գոյու­թյուն ու­նե­ցող պե­տա­կան առ­կա կար­գի շր­ջա­նակ­նե­րում՝ ա­ռա­նց ցն­ցում­նե­րի:

Բարեփոխումների և պետական կառավարման մշակույթի մասին առավել մանրամասն նկարագրված է իմ հեղինակային երկրորդ գրքում, ինչը կա­րե­լի է հա­մա­րել 2019 թվա­կա­նին լույս տե­սած իմ առաջին գրքի՝ «­Չի­նաս­տա­նի Ժո­ղո­վր­դա­կան Հան­րա­պե­տու­թյան և Հայաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տն­տե­սու­թյուն­նե­րի պե­տա­կան կա­ռա­վար­ման ա­ռա­նձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը» տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյուն:

­Չի­նաս­տա­նը զար­գա­ցել է ա­ռա­վե­լա­պես է­վո­լյու­ցի­ոն ե­ղա­նա­կով, ա­ռա­նց շո­կային թե­րա­պիայի, մշ­տա­պես պահ­պա­նե­լով քա­ղա­քա­կան կայու­նու­թյու­նը: Բա­րե­փո­խում­նե­րը ՉԺՀ-ում ի­րա­կա­նաց­վել և ներ­կայում էլ ի­րա­կա­նաց­վում են սկզ­բուն­քո­րեն չփո­փո­խե­լով նախ­կի­նում գոյու­թյուն ու­նե­ցող հիմ­քը, չեն կրում պա­րա­դիգ­մային բնույթ:

Չի­նաս­տա­նը հա­վա­տա­րիմ է մնա­ցել իր պատ­մա­կան պա­րա­դիգ­մային, որ­տեղ սկզ­բուն­քային կար­ևո­րու­թյուն ու­նի ի­րա­վա­հա­ջոր­դու­թյու­նը և ազ­գային սո­վո­րույ­թը:

Մի­նչ­դեռ Հայաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում թույլ է զար­գա­ցած «ազ­գային դե­մք» հաս­կա­ցու­թյու­նը, իսկ ան­ցյա­լի քն­նա­դա­տու­թյու­նը դար­ձել է ազ­գային ա­վան­դույթ: ՀՀ-ն հռ­չա­կում ու ի­րա­կա­նաց­նում է ան­ցու­մայի­նի գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, ուս­տի պե­տք է խո­սել ոչ թե ան­ցման մո­դել­նե­րի տար­բե­րու­թյուն­նե­րի, այլ այն մա­սին, որ ի­րա­կա­նաց­վող բա­րե­փո­խում­նե­րում ՀՀ-ում և ՉԺՀ-ում ե­ղել են սկզ­բուն­քո­րեն տար­բեր մո­տե­ցում­ներ:

Հայաս­տա­նում, ինչ­պես շատ հետ­խո­րհր­դային երկր­նե­րում, ան­ցու­մային ժա­մա­նա­կա­շր­ջա­նի պաս­տա­ռի տակ ի­րա­կա­նաց­վել է նախ­կին մո­տե­ցում­նե­րի կազ­մա­քան­դում: Փաս­տե­նք, որ ժա­մա­նա­կա­կից Չի­նաս­տա­նի և Հայաս­տա­նի մո­տե­ցում­նե­րի կար­ևոր տար­բե­րու­թյուն­նե­րից մե­կը նպա­տա­կա­դր­ման տար­բե­րու­թյունն է: Հայաս­տա­նն այ­սօր կա­ռու­ցում է «­նոր եվ­րո­պա­կան-ա­մե­րի­կյան մո­դե­լի պե­տու­թյուն», Չի­նաս­տա­նը ինչ­պես կա­ռու­ցել, այն­պես էլ շա­րու­նա­կում է կա­ռու­ցել քա­ղա­քա­կր­թո­րեն ինք­նու­թյուն ու­նե­ցող չի­նա­կան մո­դե­լի պե­տու­թյուն:­

Ո­՞րն է այս­տեղ չի­նա­կան յու­րա­հատ­կու­թյու­նը: Դա ազ­գային կո­ղմ­նո­րո­շում ու­նե­ցող է­լի­տան է, ո­րը դաս­տի­ա­րակ­ված է քա­ղա­քա­կր­թու­թյան հա­րա­տև զար­գաց­ման սկզ­բուն­քով: Չի­նա­կան «­համ­բե­րե­լը» ճի­շտ պա­հին սպա­սե­լն է, հա­մա­խմբ­վե­լը, ազ­գային կո­ղմ­նո­րոշ­մա­մբ քա­ղա­քա­կա­նու­թյան վա­րու­մը, լու­ծում պա­հան­ջող հար­ցե­րում «­դան­դաղ շտա­պե­լը», ին­չը, կար­ծում եմ, շատ մեծ ա­ռա­վե­լու­թյուն է:

Ըստ իս, Չի­նաս­տա­նի պե­տա­կան կա­ռա­վար­ման և մաս­նա­վո­րա­պե­ս՝ տն­տե­սու­թյան պե­տա­կան կա­ռա­վար­ման սկզ­բունք­նե­րի, ազ­գային-պե­տա­կան շա­հե­րի ներ­դաշ­նա­կեց­ման և հա­վա­սա­րա­կշռ­վա­ծու­թյան մո­տե­ցում­նե­րի տե­ղայ­նաց­ված կի­րա­ռու­մը կա­րող է ա­ռա­վել նշա­նա­կա­լի դա­րձ­նել Հայաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան դիր­քե­րը հա­մաշ­խար­հային ինս­տի­տու­ցի­ո­նալ հա­մա­կար­գում: Ար­դյուն­քում Հայաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը ձե­ռք կբե­րի տն­տե­սու­թյան պե­տա­կան կա­ռա­վար­ման ինս­տի­տու­ցի­ո­նալ կայու­նու­թյուն, կկա­րո­ղա­նա ա­պա­հո­վել տն­տե­սա­կան ա­ճի բա­րձր տեմ­պեր և դրա­նից բխո­ղ՝ բնակ­չու­թյան ա­ռա­վել բա­րձր կեն­սա­մա­կար­դակ:

Հաջողության հասնելու չինական մի քանի մոտեցումների շուրջ.

  1. Չինաստանը խնդրին մոտեցել է համակարգված՝ գյուղերում ճանապարհների կառուցման, մարդկանց միջև հաղորդակցությունը բարելավելու նպատակադրմամբ: Բնականաբար, իրենց կարևորագույն դերն ունեցան նաև նոր տեխնոլոգիաները. ասում են, որ Չինաստանում անգամ փողոցում կանաչի վաճառող տատիկը կարող է վճարն ընդունել QR կոդի միջոցով:
  2. Չինաստանը կարողացել է արմատախիլ անել աղքատությունը աշխատատեղերի ստեղծման միջոցով՝ նպատակ ունենալով տեղերում ձևավորել վճարունակ բնակչություն: Չինաստանի կառավարությանը՝ արտահանման մոդելից անցնելով սպառման աճի մոդելին, անհրաժեշտ էր «անվերջ փող ծախսող» բնակչություն:
  1. Չինաստանը այս պարագայում գործեց տեղական պայմաններին և իրողություններին համահունչ, ինչը կարելի է համարել աղքատության նվազեցման Չինաստանի նպատակային քաղաքականության դասերից մեկը: Յուրաքանչյուր գյուղի, յուրաքանչյուր ընտանիքի և ծայրաստիճան աղքատ բնակավայրերի յուրաքանչյուր բնակչի համար մշակվել են հասցեական միջոցառումներ: Տեղական պայմաններին համապատասխան մասնագիտացված բիզնեսի զարգացումը աղքատության նվազեցմանհիմնական մեթոդներից և երկարաժամկետ ռազմավարությունից մեկն է:
  1. Աղքատության դեմ պայքարի Չինաստանի հատուկ հիմնադրամը հանդիսանում է ոչ միայն պայքարի ապահովմանն ուղղված միջոժժց: Վերջին 10 տարվա ընթացքում այս նպատակով ՉԺՀ կառավարությունն հիմնադրամ է մուտքագրել ընդհանուր առմամբ մոտ 240 միլիարդ դոլար:
  2. Չինաստանը զարգացումը մշտապես դիտարկել է աղքատության հաղթահարման հիմնական միջոց: Գյուղական արդյունաբերության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը և դրանում թիրախային՝ աղքատ խմբերի մասնակցությունը մարդկանց դուրս բերեցին ինչպես տնտեսական, այնպես էլ՝ սոցիալական աղքատությունից: Չինաստանը մշտապես հատուկ կարևորություն է տվել անհատի համակողմանի զարգացմանը թե՛ պետական կառավարման համակարգի կադրերի, և թե՝ աղքատ բնակավայրերի բնակիչների շրջանում, անընդհատ խրախուսել է «առավել լավ կյանքին» ձգտելու ցանկությունը:
  3. Աղքատության դեմ պայքարում այս պետությունն առաջնահերթ խնդիր է դիտարկել կրթության զարգացումը: 2012-2018 թվականներին Չինաստանը նախադպրոցական և պարտադիր կրթության, արհեստագործական և բարձրագույն կրթության ոլորտում օգնություն է ցուցաբերել 620 միլիոն աշակերտների: Շատ կարևոր մի հանգամանք ևս ինձ համար լինելով նաև մանկավարժ, դասավանդելով չինարեն, Չինաստանում գիտելիքների և կրթության վրա հիմնված՝  աղքատ տարածքների զարգացումը սահմանափակող բացը փակելու ջանքերը աղքատության դեմ, վերջնական հաղթանակի հիմնական մեթոդն է: Չինաստանում թափուր աշխատատեղերի համալրման, արտասահմանում կրթված և աշխատանքային փորձ ունեցող չինացիներին հավաքագրելու և հայրենիք վերադարձնելու նպատակով ամեն տարի կառավարությունն արտասահմանում կազմակերպում է «տոնավաճառներ»:
  4. Դեռևս 2015 թվականից՝ աղքատ տարածքներին և խմբերին հասցեական աջակցություն տրամադրելու նպատակով կառավարությունը սկսեց հայտնի, պրոֆեսիոնալ և փորձառու պաշտոնյաներին գյուղապետեր նշանակելու պրակտիկան: Կատարվեցին ավելի քան 3 միլիոն այդպիսի նշանակումներ:

Աննա Զալինյան. Ինչպե՞ս Չինաստանը կարողացավ հաղթահարել աղքատությունը

Չինագետ, տնտեսագիտության թեկնածու` Աննա Զալինյան

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93