Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ԱՌԱՆՑ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՄԻՋԻՆ ԽԱՎ
09/06/2011 12:52
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ԱՌԱՆՑ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՄԻՋԻՆ ԽԱՎ

Վիեննայում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 8-ին ելույթ է ունեցել «Հայացք դեպի Ռուսաստան» խորագրով նիստի ժամանակ: Վերջինս նվիրված էր Ռուսաստանի տնտեսական բարեփոխումների հեռանկարներին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանն այս երկրի անդամակցությանը, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան մաքսային միությանը, ընդհանուր ինտեգրման գործընթացներին, տնտեսությունում առկա հիմնախնդիրներին: Իր ելույթում ՀՀ վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի, մասնավորապես` պետության դերին գնային քաղաքականության ոլորտում, ինովացիոն կենտրոնի ստեղծման փորձին, ներդրումային միջավայրին, ինստիտուցիոնալ բարեփոխումներին, կոռուպցիայի հաղթահարման խնդիրներին՝ որպես տնտեսության, ինովացիայի զարգացման արգելակիչ դրսևորման:

Ըստ ՀՀ վարչապետի՝ տրանսնացիոնալ կորպորացիաների համար կոռուպցիան և ներդրումային միջավայրը ոչ այնքան վտանգավոր երևույթներ են: Դրանց համար ավելի կարևոր է պետության ապագայի քաղաքական կանխատեսելիությունը: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ներդրումային միջավայրն առաջին հերթին անհրաժեշտ է մեր տնտեսվարող սուբյեկտներին և միջին ու մանր բիզնեսին:«Որովհետև առանց փոքր ու միջին գործարարության զարգացման չի կարող լինել միջին խավ, իսկ առանց վերջինիս զարգացման` քաղաքացիական հասարակություն: Դրա համար, եթե մենք ուզում ենք հիմնարար փոփոխություններ տեսնել մեր երկրներում, ներդրումային բարենպաստ իրավիճակ, որ ինստիտուտներն աշխատեն, անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական հասարակություն: Եվ ստացվում է, որ քաղաքացիական հասարակության ստեղծման ճանապարհին հենց փոքր ու միջին բիզնեսի զարգացման խթանմամբ է հնարավոր հասնել նրան, որ կոռուպցիայի դեմ պայքարի ներուժ լինի», – նշել է ՀՀ վարչապետը:

Վարչապետ Սարգսյանի դիտարկմամբ՝ կոռուպցիայի դեմ առաջին դեղամիջոցը կառուցվածքային բարեփոխումներն են: Անհրաժեշտ է, որ իշխանության մոտ լինի կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք: «Որտեղի՞ց է առաջանում այդ քաղաքական կամքը: Վերջինս ի հայտ է գալիս, երբ համոզմունք կա այն ծրագրերի ճշմարտության մեջ, որոնք իրականացնում ես: Եթե իշխանության գլուխ կանգնածների մոտ կա այդ համոզմունքը, որ դա լավ է երկրի, ժողովրդի ապագայի համար, ապա իշխանություններն իրականացնում են այդ բարեփոխումները», – ասել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ շատ գործընթացներ, որոնք ընթանում են Ռուսաստանում, ազդում են Հայաստանում ընթացող գործընթացների վրա: Սա պայմանավորված է նրանով, որ երկու երկրներն աշխատում են միասնական տնտեսական տարածությունում, նրանց մենթալիտետները, մշակութաբանական միջավայրը միմյանց շատ նման են:

Անդրադառնալով մաքսային միությանը՝ ՀՀ վարչապետը նշել է, որ հայկական կողմը բազմիցս հնչեցրել է այդ հարցը. Հայաստանի համար անիմաստ է անդամակցել մաքսային միությանը` ելնելով տնտեսական պատճառներից: Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է 2003 թվականից, երկրում իրականացվում է արտահանման, ներկրման, հարկային բավական ազատական քաղաքականություն: «Անիմաստ է անդամակցել մաքսային միությանը, որովհետև մենք չունենք ընդհանուր սահման այդ մաքսային միության հետ: Համաշխարհային փորձում չկա այնպիսի օրինակ, որ չունենալով ընդհանուր սահմաններ, ստեղծվեն կամ անդամակցեն մաքսային միությունների, քանի որ կորում է այն տնտեսական օգուտը, որը դուք կունենաք, եթե ձեր ապրանքը հատում է սահմանն առանց մաքսային զննման: Այն պատճառով, որ մենք մաքսային միության հետ պետք է շփվենք երրորդ երկրների միջոցով և մաքսային բոլոր գործողությունները պետք է անցկացնենք, ոչ մի տնտեսական օգուտ դրանից չենք ունենա: Ավելին, մենք ստիպած կլինենք վերանայել մեր բոլոր մաքսային տուրքերը՝ համապատասխանեցնելով դրանք Ռուսաստանի, Բելառուսի Ղազախստանի սահմանած մաքսատուրքերին: Իսկ դա նշանակում է որոշակի փոփոխություններ տնտեսական կառուցվածքում, և դրան շատ դժվար է գնահատական տալ»,- ասել է ՀՀ պատվիրակության ղեկավարը:

Տիգրան Սարգսյանը պատասխանել է նաև համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Անդրադառնալով պետության դերակատարությանը գների կարգավորման խնդրում` նա նշել է. «Ըստ իս` փորձելով կարգավորել գները, պետությունը երբեմն հայտնվում է Մյունհաուզենի դերում, որն ընկնելով ճահիճը, փորձում է քաշել իր իսկ մազերից: Ինչո՞ւ: Թեզերում արդեն ասացի, որ արդյունավետ կառավարություն կարող է լինել, եթե կա քաղաքացիական հասարակություն, որովհետև վերջինս է վերահսկում կառավարության գործունեությունը: Եթե չկա քաղաքացիական հասարակություն, ապա առկա է կոռուպցիա: Մյուս կողմից` այդ պետությունը, կառավարությունը պետք է գիտակցի, որ կառավարությունն ուզում է կառուցել այդ հասարակությունը: Այս տեսակետից, անցումային տնտեսությամբ երկրներում պետությունը պետք է պատրաստ լինի այն բանին, որ աստիճանաբար իր գործառույթները փոխանցի քաղաքացիական հասարակությանը, ինչը շատ ծանր է, քանի որ ցանկացած կոռումպացված համակարգ ինքը չի հրաժարվում իր լիազորություններից: Հակառակը` ձգտում է ստանալ նոր լիազորություններ, որովհետև դա աշխատելու նոր հնարավորություն է ընձեռում: Գաղտնիքը նրանում է, որ պետք է տեղեկացված կառավարություն, որը հասկանում է այդ հիվանդության վտանգավորությունը, և ինքն է շատ պետական գործառույթներ փոխանցում ինքնակազմակերպվող հասարակությանը: Ահա այսպիսի պետություն է պետք անցումային տնտեսությամբ երկրներին, որը գիտակցում է այդ գործառույթների փոխանցման անհրաժեշտությունը հասարակությանը», – ասել է նա:

ՀՀ վարչապետին ուղղված հարցերից մեկն էլ վերաբերում էր ԼՂ հիմնախնդրին: «Մենք հետաքրքրված ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն», – նշել է Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մոտ է հաջողության, և Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների վերջին հայտարարությունը դրա վկայությունն է: Նրա խոսքով` հայկական կողմը համաձայն է այն հիմնական դրույթների հետ, որոնք առկա են այդ հայտարարության մեջ, և պատրաստ է քաղաքական կամք դրսևորել ու գալ արագ համաձայնության:

«Մեր տեսանկյունից, դրա համար կան բոլոր օբյեկտիվ նախադրյալները: Անհրաժեշտ է, որ մեր ադրբեջանցի գործընկերները նույնպես ցուցաբերեն քաղաքական կամք և պատրաստ լինեն ստորագրելու համաձայնագիր, որը բազա կհանդիսանա հետագա բանակցությունների համար», – նշել է ՀՀ վարչապետը:

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85