Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԼՈՒՅՍ հիմնադրամ. Էկոնոմիկայի նախարարի և ՔՊ-ական պատգամավորների՝ 2022թ․-ի ՀՀ տնտեսական ազատության ինդեքսի վերաբերյալ հայտարարությունը չի համապատասխանում
12/09/2022 19:08
Կիսվել

ԼՈՒՅՍ հիմնադրամ. Էկոնոմիկայի նախարարի և ՔՊ-ական պատգամավորների՝ 2022թ․-ի ՀՀ տնտեսական ազատության ինդեքսի վերաբերյալ հայտարարությունը չի համապատասխանում

Այսօր` ս․թ․ սեպտեմբեր 12-ին ԱԺ նստաշրջանի անդրանիկ նիստի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց.  «Նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 8-ին հրապարակված տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 6 դիրքով բարելավել է իր տեղը, և հիմա գտնվում է 11-րդը ամբողջ աշխարհում տնտեսական ազատությունների ցուցանիշով»։ Այս միտքը կրկնեցին նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Բաբկեն Թունյանը։

ԼՈՒՅՍ հիմնադրամը տվյալ հայտարարությանն արձագանքում է, որ ներկայացված տեղեկատվությունը չի պատկերում Հայաստանի տնտեսության ազատության 2022թ-ի իրական մակարդակը: 2022թ․-ի տնտեսական ազատության ինդեքսի տվյալ զեկույցը (https://www.fraserinstitute.org/sites/default/files/economic-freedom-of-the-world-2022.pdf) հրապարակել է Fraser Institute-ը, համաձայն որի Հայաստանը, այո՛, գտնվում է 11-րդ հորիզոնականում, սակայն ո՛չ նախարար Վահան Քերոբյանը, ո՛չ ՔՊ-ական պատգամավորները հարկ չհամարեցին իրենց խոսքում նշել, որ, թեև զեկույցը հրապարակվել է 2022թ․-ին, այն ներկայացնում է աշխարհի 165 երկրների տնտեսական ազատության պատկերը 2020թ․-ի դրությամբ:

Փոխարենը նախարար Քերոբյանն ու ՔՊ-ական պատգամավորները նախընտրեցին մանիպուլացնել զեկույցում տեղ գտած արդյունքները՝ նշելով, թե այն տնտեսական բարեփոխումները, որը գործող իշխանությունները իբրև թե իրականացրել են վերջին 4 տարիների ընթացքում և այն օրենքները, որոնք ընդունել են վերջին 4 տարիների ընթացքում ամբողջովին նպաստել են Հայաստանում տնտեսական միջավայրի ազատականացմանը և դրանք միայն բառեր չեն, այլ կոնկրետ գործողություններ, որոնք միջազգային կազմակերպությունները հստակ գնահատականով արձանագրել են։

Ավելորդ չէ նշել, որ տվյալ կազմակերպության կողմից հրապարակված տվյալները մեղմ ասած շատ լավատեսական են։ 1995թ.-ից ի վեր հայտնի «Հերիթեյջ» հիմնադրամը հրապարակում է «Տնտեսական ազատության ինդեքս» ամենամյա զեկույցների շարքը՝ միտված տնտեսական ազատության մակարդակի գնահատմանը աշխարհի ավելի քան 177  երկրներում: Ինդեքսի չորս հենասյուներն են՝ օրենքի գերակայությունը, պետական հատվածի մեծությունը, պետական կարգավորումների արդյունավետությունը և շուկայի բացությունը: Համաձայն այս հիմնադրամի կողմից հրապարակված տվյալների 2020թ․-ին Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ «չափավոր ազատ» երկրների խմբից տեղափոխվելով «հիմնականում ազատ» երկրների խումբ: Հայաստանի տնտեսական ազատության մակարդակը գնահատվել է 70,6 միավոր:

Ինչ վերաբերում է տնտեսական ազատության ինդեքսի առավել թարմ տվյալներին, ապա վերջիններս պետք է փնտրել կրկին «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից արդեն 2022 թվականին հրապարակված զեկույցում։ Այսպես, համաձայն «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված զեկույցի, Հայաստանում 2022թ. տնտեսական ազատության ինդեքսը նախորդ տարվա համեմատ նվազել է 6.6 միավորով  կազմել 65.3 միավոր, իսկ համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է 26 հորիզոնականով, և նախորդ տարվա 32-րդ հորիզոնականից Հայաստանն այս տարի հայտնվել է 58-րդ հորիզոնականում: 2001 թվականից ի վեր տնտեսական ազատության ինդեքսը Հայաստանում այսպիսի խոր հետընթաց չի գրանցել և չի հայտնվել նման ցածր մակարդակում: Ի դեպ, ՀՀ դիրքը ևս միջազգային վարկանիշային աղյուսակում նշված ժամանակահատվածում երբեք չի եղել այսքան ցածր: 2022 թվականին տնտեսապես հիմնականում ազատ երկրների խմբից Հայաստանը հայտնվել է չափավոր ազատ երկրների շարքում: Այս հետընթացը Հայաստանում բազմագործոն է և արտացոլում է տնտեսական ազատության տարբեր սկզբունքների խախտման արդյունքները:

Զեկույցին առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ «ԼՈՒՅՍ» հիմնադրամի հետևյալ հրապարակմամբ՝ https://bit.ly/3eIKXKZ ։

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69