Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ՎԱՐՉԱՊԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ԲՈԼՈՆԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԷՈՒԹՅԱՆԸ»
08/09/2011 16:45
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ԲՈԼՈՆԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԷՈՒԹՅԱՆԸ»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի և Լեհաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում Երևանում մեկնարկած «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» խորագրով երկօրյա միջազգային համաժողովի բացմանը: Համաժողովի նպատակը բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների, կրթության որակի, հավասարության, արդյունավետության և մի շարք այլ հարցերի շուրջ տեսակետների ու կարծիքների փոխանակումն է: Համաժողովի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Բոլոնիայի գործընթացի շրջանակում Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի զարգացումները և ռազմավարական ծրագրերը: 

Կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համաժողովն իր ներդրումն է ունենալու մեր երկրում բոլոնյան գործընթացի խորացման և զարգացման գործում: «Մեզ համար մեծ պատիվ է այս տարվա ընթացքում Լեհաստանի հետ համատեղ համանախագահել բոլոնյան գործընթացը: Այս համաժողովի՝ Երևանում անցկացնելու խորհուրդն այն է, որ մենք այս տարի նշում ենք Հայաստանի անկախության 20-ամյակը: Այդ տեսակետից կրթական համակարգը հանդիսանում է մեր կառավարության ծրագրային առաջնահերթ ուղղություններից մեկը», – ասել է գործադիրի ղեկավարը: 

Տիգրան Սարգսյանն ընդծել է, որ Հայաստանի ապագան կառավարությունը տեսնում է միայն գիտելիքահեն տնտեսության և հասարակության ձևավորման մեջ:«Գաղտնիք չէ, որ գիտելիքահեն հասարակություն կարելի է կառուցել՝ ունենալով ժամականակից համալսարաններ: Մեր այս տեսլականը համահունչ է այն զարգացումներին, որոնք այսօր տեղի են ունենում Եվրոպայում և համահունչ են բոլոնյան գործընթացի էությանը: Մեր կրթական հաստատություններն իրենց օրենսդրությամբ և կառուցվածքով համապատասխանում են այն չափանիշներին, որոնք առկա են Եվրոպայում, սակայն բովանդակային առումով դեռևս ունեն լրջագույն մարտահրավերներ, և առաջին հերթին խոսքը գնում է կրթության որակի մասին», – ասել է վարչապետը:

Ըստ նրա` կառավարության համար կրթության ոլորտում թիվ մեկ սկզբունքն արդար մրցակցության ապահովումն է: «Դա նշանակում է, որ մենք չպետք է խտրական մոտեցում դրսևորենք պետական և մասնավոր բուհերի նկատմամբ, և պետության ֆինանսավորումը պետք է հասանելի լինի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերին` ելնելով նրանից, թե ինչ աստիճանի որակյալ ծառայություններ են նրանք առաջարկում»,- ընդգծել է վարչապետը` ավելացնելով, որ այդ տեսակետից խստացվում է բուհերի լիցենզավորման գործընթացը: Այս առումով հավատարմագրման ինստիտուտի կայացումն ունի կարևոր նշանակություն: 
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ այս շաբաթ հրապարակված Ազգային մրցունակության զեկույցում Հայաստանն արձանագրել է առաջընթաց, մասնավորապես, վարկանիշային աղյուսակում մեր երկրի դիրքը բարձրացել է 6 կետով: «Հայաստանի կրթական համակարգի` զեկույցում բնութագրվող ցուցանիշները կրթության հասանելիության տեսակետից գերազանցում են մեր երկրի ընդհանուր վարկանիշը: Ե՛վ բարձրագույն, և՛ միջնակարգ կրթության հասանելիության տեսակետից մենք ամրապնդել ենք դիրքերը: Այս առումով կարող ենք ասել, որ Հայաստանում հիմնական խնդիրը ոչ թե կրթության մատչելիության ապահովումն է, այլ կրթության որակը: Կառավարության ջանքերը պետք է միտված լինեն հենց որակի բարձրացմանը», – նշել է վարչապետը՝ տեղեկացնելով, որ կրթության և գիտության նախարարության կողմից ընտրված համակարգային զարգացման ռազմավարությունը հիմնված է եվրոպական չափանիշների վրա:«Բոլոնյան գործընթացն էապես օժանդակում է մեզ այդ բարեփոխումների իրականացման գործում»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ ներկայում մեզ համար դեռևս բանավեճային խնդիր է, թե որն է կրթության ոլորտի ֆինանսավորման լավագույն մեխանիզմը: Նա համոզմունք է հայտնել, որ համաժողովի մասնակիցները կստանան իրենց հետաքրքրող պատասխանները և կգտնեն այն միջոցները, որոնք կնպաստեն կրթական ոլորտի զարգացմանն ու արդիականացմանը: 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը և դրանց ուղիները: «Բարձրագույն կրթական համակարգը ոչ միայն գիտելիքներ ստեղծող, այլև զարգացած, կիրթ քաղաքացիներ պատրաստող համակարգ է, ինչը կարևոր է նաև պետականության հիմքերի ամրապնդման, յուրաքանչյուր քաղաքացու հաջողության և բարեկեցության տեսակետից: Այս առումով ՀՀ կառավարության ընդունած բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր ռազմավարությունը ենթադրում է երեք տարվա գործողությունների ծրագիր, որը կարևոր է նաև կրթական ոլորտում մեր երկրի եվրաինտեգրման տեսակետից: Բոլոնիայի գործընթացն այն հարթակն է, որտեղ եվրաինտեգրման ուղին առավել արագ և ավելի մեծ հաջողություններով է հնարավոր անցնել: Այն հնարավորություն է տալիս Հայաստանին հաղորդակցվել եվրոպական լավագույն կրթական փորձին և դառնալ եվրոպական կրթական համակարգի լիիրավ անդամ»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Համաժողովին մասնակցում են նաև Լիտվայի կրթության և գիտության նախարար Գինտարաս Ստեպոնավիչիուսը, բուհերի ռեկտորներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04