13/09/2011 12:36
ՄՏՍ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԿՈՒՆԵՆԱ ԻՐ «ՍԵՓԱԿԱՆ» ԲԱՆԿԸ
Ռուսական ԱՖԿ «Սիստեմա» հոլդինգը, որի խոշորագույն ակտիվներից մեկը բջջային կապի օպերատոր ՄՏՍ ընկերությունների խումբն է, մտադիր է վերափոխել Վերակառուցման և Զարգացման Մոսկովյան Բանկի զարգացման ռազմավարությունը` վերջինիս տալով «ՄՏՍ-բանկ» նոր անվանումը: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները` բջջային կապի ՄՏՍ օպերատորից անկախ գործող այս ֆինանսական կազմակերպությունը վերանվանումից հետո կներկայանա նաև որպես ՄՏՍ ընկերության վաճառքի կենտրոն:
Նշենք, որ Վերակառուցման և Զարգացման Մոսկովյան Բանկի ռեբրենդինգի վերաբերյալ ԱՖԿ «Սիստեմա» հոլդինգը դեռևս պաշտոնական որևէ հայտարարություն չի արել, սակայն ռուսական աղբյուրները հայտնում են, որ գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ:
28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
Արծաթ
759.48
+16.39
20:16 28/09/26
15:37 28/09/26
