ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՊԱՏԺԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒ ՉԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Համաշխարհային բանկը որոշում է ընդունել կոռուպցիոն խախտումների համար պատժամիջոցներ կիրառել երկու ընկերությունների նկատմամբ, որոնցից մեկը Վրաստանում գործունեություն ծավալող Oztas Insaat թուրքական ընկերությունն է, մյուսը` Բանգլադեշում գործունեություն ծավալող «Չինաստանի առաջին մետալուրգիական և շինարարական կորպորացիա» ընկերությունը:
Ինչպես նշվում է Համաշխարհային բանկի պաշտոնական հայտարարության մեջ` թուրքական ընկերությունը մեղադրվում է Վրաստանի տարածքում «Արևելք-Արևմուտք» ավտոմայրուղու արդիականացման աշխատանքներում դրսևորած «ոչ բարեխիղճ» գործունեության համար, իսկ չինական ընկերությունը` «Խարդախ վարքագծի» համար: