
FITCH. ԻՍՊԱՆԻԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Միջազգային Fitch Ratings վարկանիշային գործակալության հայտարարության համաձայն` բյուջեի պակասուրդի կրճատման նպատակով Իսպանիան պետք է իրականացնի լրացուցիչ հակաճգնաժամային միջոցառումներ: Գործակալության փորձագետների հավաստմամբ` պետական պարտքի կրճատման և շուկայի մասնակիցների վստահության վերականգնման համար Իսպանիայի կառավարությունը պետք է իրականացնի ֆինանսական և կառուցվածքային մի շարք բարեփոխումներ:
Նշենք, որ այժմ Իսպանիայի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 72%-ը: