Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց տեղահանված բնակչությանը
31/01/2023 18:02
Կիսվել

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց տեղահանված բնակչությանը

 ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանում շարունակում է հրատապ աջակցություն տրամադրել նրանց, ովքեր տուժել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից։ Այս անգամ, ելնելով ծրագրի շրջանակում անցկացված կարիքների գնահատման արդյունքներից, աջակցություն է տրամադրվել 2022թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տեղահանված և Սյունիքի մարզում հաստատված 22 ընտանիքների։ Հրատապ աջակցության ծրագրի շրջանակում ՊԳԿ-ն 8700 կգ անասնակեր է տրամադրել 5 ընտանիքի և 6200 կգ թռչնակեր՝ 17 ընտանիքի։ 

«Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել առկա բացերին և աջակցել կառավարության նախաձեռնություններին», – ասաց ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Գայանե Նասոյանը։ «Նմանատիպ ծրագրերն օգնում են տրամադրել հրատապ աջակցություն, ինչը խիստ անհրաժեշտ է, սակայն ավելի երկարաժամկետ հեռանկարում այդ ընտանիքներին ավելի շատ օգնություն է հարկավոր»։

Հրատապ աջակցության ծրագիրը մեկնարկել է 2021թ․ հունվարին՝ օգնելու 2020թ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում Հայաստան տեղափոխված խոցելի խմբերին։ Հիմնական նպատակը փխրուն իրավիճակում գտնվող բնակչության գոյության միջոցների ստեղծումը, պաշտպանությունն ու վերականգնումն էր: Ընդհանուր առմամբ ծրագրից օգտվել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում բնակվող 369 ընտանիք։

Ծրագրի շրջանակում տրամադրվել է խոշոր եղջերավոր անասունների համար կեր, ինչպես նաև սարքավորումներ և շինանյութ՝ կենդանիների համար ժամանակավոր կացարան կառուցելու նպատակով, ինչն ըստ շահառուների՝ կենսական նշանակություն է ունեցել։ Ավելին, տրամադրվել են անասնաբուժական ծառայություններ և դասընթացներ անցկացվել անասնապահական լավագույն փորձի վերաբերյալ, ներառյալ՝ կերակրման, պահման և առողջապահական խնամքի մասին։

Ծրագրի մեկնարկից ի վեր շահառուներին տրամադրվել է երկու տեսակի աջակցության փաթեթ․

  • Փաթեթ 1․ 94 տնային տնտեսությունների, որոնք կարողացել էին իրենց գյուղատնտեսական ակտիվները տեղափոխել Հայաստան և կարիքների գնահատման պահին ունեցել են մինչև հինգ խոշոր եղջերավոր անասուն, ընդհանուր առմամբ տրամադրվել է 168 620կգ համակցված կեր անասունների համար։
  • Փաթեթ 2․ 275 տնային տնտեսություններ, որոնք չեն կարողացել իրենց գյուղատնտեսական ակտիվները տեղափոխել Հայաստան, ստացել են 5503 կենդանի հավ և 90180 կգ թռչնակեր։
09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12