Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Հրանտ Բագրատյան. «Արմագեդոն 2»՝ 2018-2022թթ տնտեսական աճը քանակապես ավել չէ նախորդ հնգամյակներից
11/03/2023 22:42
Կիսվել

Հրանտ Բագրատյան. «Արմագեդոն 2»՝ 2018-2022թթ տնտեսական աճը քանակապես ավել չէ նախորդ հնգամյակներից

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հրապարակել է «Արմագեդոն» շարքի երկրորդ գրառումը։ Բագրատյանը Արմագեդոն շարքի շրջանակներում վերլուծում է վերջին հնգամյակում (2018-2022թթ) ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացումները։

Արմագեդոն. 2-րդ հրապարակում

Եվ այսպես 2018-2022թթ տնտեսական աճը քանակապես ավել չէ նախորդ հնգամյակների (2003-2007; 2008-2012; 2013-2017) տնտեսական աճից (1-ին հնգամյակին էականորեն զիջում է, երկրորդին էականորեն գերազանցում, իսկ երրորդին՝ գրեթե հավասար է)։ Որակապես, ՀՆԱ արտադրության կառուցվածքի իմաստով, այն զիջում է բոլոր երեքին. մերօրյա ՀՆԱ կառուցվածքում շեշտակիորեն ավելացել է հանքարդյունաբերության ու խաղերի տեսակարար կշիռը։ Հիմա նայենք տնտեսական աճի գնին. ի՞նչ է ռեսուրսներ է ծախսել հասարակությունը ՀՆԱ այդ 26.5% աճը ստանալու համար։

Ամենաընդհանուր ձևով այս կամ այն կառավարություն գործունեության արդյունավետությունը որոշելու հիմնական մեթոդը ձեռք բերված տնտեսական աճի և այդ աճն ապահոված ռեսուրսների հարաբերությունն է։ Կարելի է վերցնել հանքահումքային, մարդկային տեխնոլոգիական ռեսուրսները։ Ամենահարմարը, կարծում եմ, ֆինանսական ռեսուրսներն են։ Այդ կապակցությամբ վերցրել եմ բոլոր 4 հնգամյակներում ՀՆԱ հավելաճի և այդ հավելաճն ապահոված ֆինանսական ռեսուրսների հարաբերակցությունը։ Այսպես, օրինակ, 2018-2022թթ ՀՆԱ հավելաճը կազմում է 2298 մլրդ դրամ (2022-ի 8497 մլրդ դրամի ՀՆԱ-ից հանում ենք 2017-ի 5569 մլրդ-ը)։ ՀՆԱ այդ 2298 մլրդ դրամի հավելաճը ձեռք բերելու համար լրացուցիչ 2018-2022թթ ծախսվել 3980 մլրդ դրամի բյուջե (2013-2017թթ և 2018-2022թթ գումարային ծախսային բյուջեների տարբերությունը, համապատասխանաբար 5236 և 9216 մլրդ դրամ), 3702 մլրդ դրամ տրանսֆերտ (2013-2017թթ ունեցել ենք 2252 մլրդ դրամի տրանսֆերտ, իսկ 2018-2022թթ.՝ 5954 մլրդ դրամի տրանսֆերտ), 4026 մլրդ դրամի վարկային ռեսուրս (առևտրային բանկերի ընդհանուր գումարային ակտիվների տարբերությունը համապատասխանաբար 2022 և 2017թթ դեկտեմբերի 31-ի դրությամբ) և 1526 մլրդ դրամի պարտքով վերցրած միջոցներ (պետական պարտքի մակարդակների տարբերությունը՝ 4186 մլրդ դրամ 2022-ին և 2660 մլրդ դրամ 2017-ին)։ Այսպիսով, ստացվում է, որ 2018-2022թթ ՀՆԱ 2298 մլրդ դրամ հավելաճի համար ծախսվել է 13234 մլրդ դրամի ֆինանսական ռեսուրս։ Սա նշանակում է, որ ՀՆԱ 1 դրամի հավելաճի համար ծախսվել է 5.8 դրամի ֆինանսական ռեսուրս։ Կատարենք այս նույն հաշվարկները 1-ին (2003-2007), 2-րդ (2008-2012) և 3-րդ (2013-2017) հնգամյակների համար։

2003-2007թթ ՀՆԱ հավելաճը կազմել է 1787 մլրդ դրամ։ Այս հավելաճը ֆինանսավորելու համար ծախսվել է 995 մլրդ դրամի բյուջե (2003-2007թթ և 1998-2002թթ գումարային ծախսային բյուջեների տարբերությունը, համապատասխանաբար 2180 և 1185 մլրդ դրամ), 723 մլրդ դրամ տրանսֆերտ (1998-2002թթ ունեցել ենք 533 մլրդ դրամի տրանսֆերտ, իսկ 2003-2007թթ.՝ 1256 մլրդ դրամի տրանսֆերտ), 560 մլրդ դրամի վարկային ռեսուրս (առևտրային բանկերի ընդհանուր գումարային ակտիվների տարբերությունը համապատասխանաբար 2007 և 2002թթ դեկտեմբերի 31-ի դրությամբ) և -116 մլրդ դրամի պարտքով վերցրած միջոցներ (պետական պարտքի մակարդակների տարբերությունը՝ 483 մլրդ դրամ 2007-ին և 599 մլրդ դրամ 2002-ին. առաջին հնգամյակում տնտեսությունն աճել է, իսկ պետական պարտքը նվազել)։ Այսպիսով, ստացվում է, որ 2003-2007թթ ՀՆԱ 1787 մլրդ դրամ հավելաճի համար ծախսվել է 2162 մլրդ դրամի ֆինանսական ռեսուրս։ Սա նշանակում է, որ ՀՆԱ 1 դրամի հավելաճի համար ծախսվել է 1.2 դրամի ֆինանսական ռեսուրս։ Ա յս հնգամյակում տնտեսական աճի արդյունավետությունը 5 անգամ ավել է եղել, քան 2018-2022թթ։

Հիմա քննենք երկրորդ հնգամյակում (2008-2012թթ) տնտեսական աճի արդյունավետությունը։ 2008-2012թթ ՀՆԱ հավելաճը կազմել է 849 մլրդ դրամ։ Այս հավելաճը ֆինանսավորելու համար ծախսվել է 2505 մլրդ դրամի բյուջե (2008-2012թթ և 2003-2007թթ գումարային ծախսային բյուջեների տարբերությունը, համապատասխանաբար 4685 և 2180 մլրդ դրամ), 497 մլրդ դրամ տրանսֆերտ (2003-2007թթ ունեցել ենք 1256 մլրդ դրամի տրանսֆերտ, իսկ 2008-2012թթ.՝ 1753 մլրդ դրամի տրանսֆերտ), 1420 մլրդ դրամի վարկային ռեսուրս (առևտրային բանկերի ընդհանուր գումարային ակտիվների տարբերությունը համապատասխանաբար 2012 և 2008թթ դեկտեմբերի 31-ի դրությամբ) և 1026 մլրդ դրամի պարտքով վերցրած միջոցներ (պետական պարտքի մակարդակների տարբերությունը՝ 1509 մլրդ դրամ 2012-ին և 483 մլրդ դրամ 2007-ին)։ Այսպիսով, ստացվում է, որ 2008-2012թթ ՀՆԱ 849 մլրդ դրամ հավելաճի համար ծախսվել է 5448 մլրդ դրամի ֆինանսական ռեսուրս։ Սա նշանակում է, որ ՀՆԱ 1 դրամի հավելաճի համար ծախսվել է 6.4 դրամի ֆինանսական ռեսուրս։ Ա յս հնգամյակում տնտեսական աճի արդյունավետությունը 10% ավելի վատ է եղել, քան 2018-2022թթ։

2013-2017թթ ՀՆԱ հավելաճը կազմել է 1571 մլրդ դրամ։ Այս հավելաճը ֆինանսավորելու համար ծախսվել է 551 մլրդ դրամի բյուջե (2013-2017թթ և 2007-2012 գումարային ծախսային բյուջեների տարբերությունը, համապատասխանաբար 5236 և 4685 մլրդ դրամ), 499 մլրդ դրամ տրանսֆերտ (2008-2012թթ ունեցել ենք 1753 մլրդ դրամի տրանսֆերտ, իսկ 2013-2017թթ.՝ 2252 մլրդ դրամի տրանսֆերտ), 1894 մլրդ դրամի վարկային ռեսուրս (առևտրային բանկերի ընդհանուր գումարային ակտիվների տարբերությունը համապատասխանաբար 2017 և 2012թթ դեկտեմբերի 31-ի դրությամբ) և 1151 մլրդ դրամի պարտքով վերցրած միջոցներ (պետական պարտքի մակարդակների տարբերությունը՝ 2660մլրդ դրամ 2017-ին և 1509 մլրդ դրամ 2012-ին)։ Այսպիսով, ստացվում է, որ 2013-2017թթ ՀՆԱ 1571 մլրդ դրամ հավելաճի համար ծախսվել է 4095 մլրդ դրամի ֆինանսական ռեսուրս։ Սա նշանակում է, որ ՀՆԱ 1 դրամի հավելաճի համար ծախսվել է 2.6 դրամի ֆինանսական ռեսուրս։ Ա յս հնգամյակում տնտեսական աճի արդյունավետությունը ավելի քան 2 անգամ ավել է եղել, քան 2018-2022թթ։

Այսպիսով, տնտեսական աճի արդյունավետությունը 2018-2022թթ անգամներ ավել ցածր է եղել, քան 2003-2007 և 2013-2017թթ։ Այն միայն 10%-ով է ավելի բարձր եղել անկախությունից ի վեր մեր երկրի տնտեսական պատմության ամենավատ շրջաններից մեկի՝ 2008-2012թթ ցուցանիշներից։

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9