Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
18/04/2012 09:15
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Երևանում բացվել է գերմաներեն լեզվի ուսուցման նոր կենտրոն, որը Հայաստանում հանդես է գալիս որպես Գյոթեի անվան ինստիտուտի ներկայացուցիչը և գործընկերը: Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերի գլխավորած պատվիրակությունը:

Մինչ բացման արարողությունը` նախարար Արմեն Աշոտյանն ու Գերմանիայի ԱԳ պետնախարար Կորնելիա Պիպերը պաշտոնական հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկվել են հայ-գերմանական կրթական համագործակցությանն ու հեռանկարներին առնչվող հարցեր: Կարևորվել է գերմաներենի` որպես օտար լեզվի ուսուցման որակի բարելավումը: Նախարարը պատրաստակամություն է արտահայտել աջակցելու, որպեսզի գերմաներենի ուսուցումը Հայաստանում դրվի ավելի լավ հիմքերի վրա: Նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է Հայաստանում գերմանական կողմի աջակցությամբ հիմնել գերմաներենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց:  Գերմանիայի պետնախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին՝ առաջարկի համար: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է կրթության զարգացման հեռանկարներն ու բարեփոխման միտումները: Արմեն Աշոտյանը նշել է, որ  Հայաստանն ակտիվ գործունեություն է ծավալում Բոլոնիայի գործընթացի շրջանակում և 2012-15 թվականներին ստանձնել է Բոլոնիայի քարտուղարությունը:

Այնուհետև, Կորնելիա Պիպերը և Արմեն Աշոտյանը մասնակցել են Գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի բացմանը: ՀՀ ԿԳ նախարարը, շնորհավորելով նորաբաց կենտրոնի մուտքը կրթական համակարգ, նշել է, որ վերջին մի քանի տարիներին հայ-գերմանական կրթական ծրագրերի ծավալը եռակի աճել է: «Գերմանիան մեր կարևոր կրթական գործընկերներից է: Մեր արժեհամակարգը խարսխված է կրթության վրա, ինչը կարևոր հանգամանք է եվրոպական ինտերգրացիայի ճանապարհին: Ես ուզում եմ հույս հայտնել, որ այս կենտրոնը կնպաստի, որ Հայաստանում բացվի Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղ»,-նշել է Արեմեն Աշոտյանը:

Գերմանիայի ԱԳ պետնախարար Կորնելիա Պիպերը, իր ելույթում կարևորելով կենտրոնի բացումը, շեշտել է. «Ես շատ ուրախ եմ, որ իմ առաջին պաշտոնական այցը Հայաստան համընկել է այս կենտրոնի բացմանը, ինչը երկկողմ քաղաքական հարաբերությունների արդյունք է: Ես հուսով եմ, որ Գերմաներեն լեզվի նորաբաց կենտրոնը կխթանի  երկկողմ կրթական քաղաքականության զարգացմանը և կնպաստի, որ գերմաներենը Հայաստանի քաղաքացիների համար դառնա արդյունավետ հաղորդակցության միջոց»:

Գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի տնօրեն Նելլի Սողոմոնյանը տեղեկացրել է, որ կենտրոնում գործում է  նաև գրադարան և ժամանակակից գրականությամբ համալրված ընթերցասրահ: Այն հնարավորություն կընձեռի նորագույն ուսումնական նյութերի և տեխնոլոգիաների կիրառմամբ սովորել գերմաներեն: Կենտրոնում կազմակերպվելու են գերմաներենի պարապմունքներ, իրականացվելու են մասնագիտական խորհրդատվություն և մասնագետների փոխանակման ծրագրեր: «Համոզված եմ՝ Գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնը հայ- գերմանական մշակութային երկխոսության լրացուցիչ հարթակ կհանդիսանա: Այստեղ նախատեսվում են  նաև մշակութային տարբեր միջոցառումներ կազմակերպել, որոնք կենտրոնը նաև հասարակական երկխոսության նոր հնարավորությունների և հանդիպումնների հաճելի վայր կդարձնեն»,- նշել է կենտրոնի տնօեն Նելլի Սողոմոնյանը:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37