Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Կասպերսկի. DoubleFinger բարդ վնասաբեր ծրագիրը գրոհում է կրիպտոարժույթի դրամապանակները
27/06/2023 11:39
Կիսվել

Կասպերսկի. DoubleFinger բարդ վնասաբեր ծրագիրը գրոհում է կրիպտոարժույթի դրամապանակները

«Կասպերսկի» ընկերության փորձագետները նոր սպառնալիք են հայտնաբերել, որն օգտագործում է DoubleFinger բեռնիչը GreetingGhoul կրիպտոսթիլերը տեղադրելու համար: Նրանց տվյալներով՝ նշված սպառնալիքն Advanced Persistant Threat (APT) կատեգորիայի բարդ գրոհներ է հիշեցնում։ DoubleFinger-ով վարակումը սկսվում է էլեկտրոնային նամակից, որին կցված է վնասաբեր PIF-ֆայլ: Այն բանից հետո, երբ օգտատերը բացում է այդ ֆայլը, տեղի է ունենում իրադարձությունների 5 փուլերից բաղկացած շղթա։

Առաջինում DoubleFinger բեռնիչը գործարկում է shell-կոդ, որը պատկերների փոխանակման Imgur.com ծառայությունից ներբեռնում է PNG ձևաչափով ֆայլ: Իրականում սա ոչ մի նկար էլ չէ. ֆայլը ծածկագրված տեսքով պարունակում է DoubleFinger-ի գրոհի հաջորդ փուլերում օգտագործվող մի քանի բաղադրիչներ, այդ թվում՝ գրոհի երկրորդ փուլի բեռնիչը, java.exe լեգիտիմ ֆայլ և մեկ այլ PNG-ֆայլ, որը օգտագործվելու է ավելի ուշ՝ չորրորդ փուլում:

Երկրորդ փուլում DoubleFinger-ի «երկրորդ աստիճանի» բեռնիչը գործարկվում է՝ օգտագործելով վերը նշված օրինական java.exe ֆայլը, որից հետո այն նաև կատարում է shell-կոդը, որը ներբեռնում, վերծանում և գործարկում է DoubleFinger-ի «երրորդ աստիճանը»:

Երրորդ փուլում DoubleFinger-ը կատարում է համակարգչում տեղադրված պաշտպանական լուծումը շրջանցելու մի շարք գործողություններ։ Այնուհետև բեռնիչը վերծանում և գործարկում է «չորրորդ աստիճանը», որը պարունակվում է առաջին փուլի նկարագրության մեջ նշված PNG-ֆայլում։ Այդ PNG-ֆայլը, բացի վնասակար կոդից, պարունակում է նաև երկու մատի պատկեր, որից էլ տվյալ վնասաբեր ծրագիրն ստացել է իր անվանումը։

Չորրորդ փուլում DoubleFinger-ը գործարկում է «հինգերորդ աստիճանը», օգտագործելով Process Doppelgänging կոչվող տեխնիկան, փոխարինում է լեգիտիմ գործընթացը փոփոխվածով, որը և պարունակում է «օգտակար բեռնվածք» հինգերորդ փուլի համար, որում, վերը նկարագրված բոլոր մեքենայություններից հետո, DoubleFinger-ն անում է այն, ինչի համար, ըստ էության, ամեն ինչ սկսվել է. ներբեռնում և վերծանում է հերթական PNG- ֆայլը, որը պարունակում է վերջնական «օգտակար բեռնվածքը»: Դա GreetingGhoul կրիպտոսթիլերն է, որը տեղադրվում է համակարգում, իսկ առաջադրանքների պլանավորիչում ստեղծվում է ժամանակացույց, ըստ որի GreetingGhoul-ը պետք է գործարկվի ամեն օր որոշակի ժամին։ DoubleFinger բեռնիչի աշխատանքի ավարտից հետո խաղի մեջ է մտնում անմիջականորեն GreetingGhoul կրիպտոսթիլերը։ Այս վնասաբեր ծրագիրը պարունակում է երկու փոխլրացնող բաղադրիչ. մեկը համակարգում հայտնաբերում է կրիպտոարժույթների հավելվածները և գողանում հանցագործներին հետաքրքրող տվյալները՝ գաղտնի բանալիներն ու սիդ-արտահայտությունները, ինչպես նաև այն բաղադրիչը, որը ծածկում է կրիպտոարժույթների հավելվածների ինտերֆեյսը և ձեռք գցում օգտատիրոջ կողմից մուտքագրվող տեղեկատվությունը: Այս գործողությունների արդյունքում DoubleFinger-ի հետևում կանգնած հանցագործները վերահսկողություն են ստանում զոհի կրիպտոդրամապանակների վրա և կարողանում միջոցներ հանել դրանցից:

«Կասպերսկի» ընկերության փորձագետները հայտնաբերել են DoubleFinger-ի մի քանի մոդիֆիկացիաներ, որոնցից մի քանիսը վարակված համակարգում տեղադրում են կիբեռհանցավոր միջավայրում բավականին տարածված Remcos հեռավար հասանելիության տրոյական ծրագիրը: Նպատակները, որոնց համար այն կարող է օգտագործվել, նշված են հենց իր անվանման մեջ՝ REMote COntrol & Surveillance, այսինքն ՝ հեռակառավարում և լրտեսում: Այլ կերպ ասած, Remcos-ի միջոցով կիբեռհանցագործները կարող են հետևել օգտատիրոջ բոլոր գործողություններին և լիովին վերահսկել վարակված համակարգը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12