Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Եվրահանձնակատարը կողմ է Ուկրաինայի հետ ագրոառևտուրը մինչև տարեվերջ սահմանափակելուն
22/08/2023 14:43
Կիսվել

Եվրահանձնակատարը կողմ է Ուկրաինայի հետ ագրոառևտուրը մինչև տարեվերջ սահմանափակելուն

Եվրամիությունը պետք է երկարաձգի սեպտեմբերի 15-ին Ուկրաինայի հարևան հինգ երկրների կողմից ուկրաինական ագրոարտադրանքի ներմուծման արգելքը առնվազն մինչև 2023-ի վերջը, կարծում է գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատար Յանուշ Վոյցեխովսկին։

«Իմ խնդիրն է համոզել Եվրահանձնաժողովին և անդամ երկրներին, որ, առաջին հերթին, ԵՄ-ն պետք է սուբսիդավորի Ուկրաինայից նավահանգիստներ և երրորդ երկրներ հացահատիկի տարանցումը, և երկրորդ՝ ներմուծման արգելքը պետք է տարածի այդ հինգ երկրների վրա, այդ թվում ՝ Լեհաստանի, առնվազն մինչև տարեվերջ»,- ասել է նա լեհական ռադիոյի եթերում:

Վոյցեխովսկին առաջարկել է, որ ԵՄ-ն ֆինանսավորի Ուկրաինային իր օգնության շրջանակներում հացահատիկի տեղափոխումը նշանակված նավահանգիստներ, որտեղից հացահատիկը կուղարկվի Աֆրիկա և Ասիա:

Եվրահանձնակատարը պնդում է, որ Ուկրաինայից հացահատիկի ներմուծումը ԵՄ սահմանամերձ երկրներ նույնպես «վնասակար լուծում» է ուկրաինացի ֆերմերների համար:

Նա հավելել է, որ Ուկրաինան պետք է ամսական մոտ 4 մլն տոննա հացահատիկ արտահանի: Նա հստակեցրել է, որ ԵՄ-ն ի վիճակի է նման քանակությամբ հացահատիկ տարանցել նավահանգիստներ, բայց «դրա համար միջոցներ են հարկավոր»:

Եվրահանձնաժողովը հունիսի 5-ին համաձայնություն է տվել Ուկրաինայից հինգ երկիր՝ Բուլղարիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա և Սլովակիա ցորենի, եգիպտացորենի, կանոլայի և արևածաղկի արտահանման սահմանափակումները մինչև սեպտեմբերի 15-ը երկարաձգելու վերաբերյալ:

Ուկրաինան երկար տարիներ Սև ծովի իր նավահանգիստներով արտահանել է հացահատիկի և այլ գյուղատնտեսական արտադրանքի հիմնական ծավալը։ Սակայն, երկրի տարածքում ռազմական գործողության սկսվելուց հետո նավահանգիստների աշխատանքը խիստ սահմանափակ էր։ Արտահանման հոսքերը հիմնականում վերակողմնորոշվել են դեպի Եվրոպա։

Ուկրաինայի հացահատիկի ասոցիացիայի գնահատականներով՝ 2023/2024 թվականների նոր տարեշրջանում Ուկրաինայից հացահատիկի արտահանումը կարող է կազմել գրեթե 48 միլիոն տոննա, մինչդեռ անցած տարեշրջանում, որն ավարտվել է հունիսի 30-ին, Ուկրաինայի հացահատիկի ասոցիացիայի գնահատմամբ՝ հասել է 58 միլիոն տոննայի:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64