Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ABBYY LINGVO X5 ՀԱՅԵՐԵՆ»-Ը` ԲԱՑԱՌԱՊԵՍ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ
14/09/2012 14:44
Կիսվել

«ABBYY LINGVO X5 ՀԱՅԵՐԵՆ»-Ը` ԲԱՑԱՌԱՊԵՍ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ABBYY ընկերության բացառիկ համագործակցության շնորհիվ հանրահայտ «ABBYY Lingvo x5» էլեկտրոնային բառարանը համալրվել է նաև հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն, ինչպես նաև հայերեն-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն բառարաններով:

Այսօր ՎիվաՍել–ՄՏՍ–ում կազմակերպված համատեղ ասուլիսի ընթացքում այդ համագործակցության մանրամասները ներկայացրեցին ՎիվաՍել–ՄՏՍ–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը: 

Վաճառքի պաշտոնական մեկնարկի օրվանից սկսած` մեկ տարվա ընթացքում «ABBYY Lingvo x5 հայերեն» DVD սկավառակը վաճառվելու է բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մի շարք սպասարկման կենտրոններում:

 «ABBYY Lingvo x5 հայերեն» բազմալեզու բառարանը հարմար է հատկապես նրանց, ովքեր ուսումնասիրում են եվրոպական լեզուներ` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, հունարեն և ֆիններեն:

«ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանի առաջարկվող տարբերակում ընդգրկված հայերեն–անգլերեն, անգլերեն–հայերեն ինչպես նաև հայերեն–ֆրանսերեն և ֆրանսերեն–հայերեն բառարաններն արտահայտում են այդ լեզուների ժամանակակից օգտագործման հիմնական նրբությունները:

«ՎիվաՍել–ՄՏՍ–ը հերթական անգամ իր հաճախորդներին բացառիկ հիմունքներով առաջարկում է ամենանորարարական ապրանքներն ու ծառայությունները: AABBY ընկերության հետ մեր համագործակցության շնորհիվ` հայախոսները նույնպես կկարողանան այս էլեկտրոնային բառարանի միջոցով ուսումնասիրել օտար լեզուներ»,- նշել է ՎիվաՍել–ՄՏՍ–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանի արժեքը կազմում է 17000 դրամ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52