ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ RENAULT-Ը ԿԿՐՃԱՏԻ 7.5 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Առաջիկա չորս տարվա ընթացքում ֆրանսիական խոշոր ավտոարտադրող Renault ընկերությունը Ֆրանսիայում կկրճատի շուրջ 7,5 հազար աշխատատեղ: Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ՝ կրճատումներն անհրաժեշտ են շահույթի ապահովման համար:
Նախատեսվում է նաև, որ ընկերությունը Ֆրանսիայում կներդնի 35-ժամյա աշխատանքային շաբաթվա ծրագիր:
Սպասվող փոփոխությունների արդյունքում Renault ընկերությունը նախատեսում է տնտեսել տարեկան մինչև 65 մլն եվրո: