Կրիպտո

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Binance-ի հետազոտական թիմի համառոտ ակնարկը կայուն կրպտոարժույթների համաշխարհային միտումների մասին
17/10/2024 20:02
Կիսվել

Binance-ի հետազոտական թիմի համառոտ ակնարկը կայուն կրպտոարժույթների համաշխարհային միտումների մասին

Կայուն կրիպտոարժույթները ֆինանսական նորարարությունների շարժիչ ուժ

Կայուն կրիպտոարժույթները զգալի ազդեցություն են ունեցել ֆինանսական ոլորտի վրա՝ ավանդական արժույթներով կամ այլ ակտիվներով արտահայտված իրենց կայուն արժեքը պահպանելու ունակության շնորհիվ: Ֆինանսական կայունության ապահովման նրանց երաշխիքները, բլոկչեյն տեխնոլոգիաների արդյունավետության և թափանցիկության համադրությամբ, նախադրյալներ է ստեղծում, որպեսզի կայուն կրիպտոարժույթները ապագայում դառնան թվային ֆինանսների հիմնական բաղկացուցիչ մասը:

Binance-ի հետազոտական թիմի համառոտ ակնարկը կայուն կրպտոարժույթների համաշխարհային միտումների մասին

TerraUSD համակարգի փլուզումից հետո ոլորտը կարգավորող միջոցներ

2022 թվականի մայիսին TerraUSD (UST) ալգորիթմային կայուն կրիպտոարժույթի փլուզումից հետո, երբ նրա ակտիվների կապիտալիզացիան մոտ 18.7 մլրդ ԱՄՆ դոլարից իջավ զրոյի, պարզ դարձավ, որ ալգորիթմային կայուն կրիպտոարժույթները մեծ ռիսկեր են պարունակում։ Այն յուրօրինակ ազդակ հաղորդեց տարբեր երկրներում այս ոլորտը կարգավորող մարմիններին, որպեսզի ակտիվացնեն իրենց ջանքերը կայուն կրիպտոարժույթների դաշտը կարգավորելու, ներդրողների շահերը պաշտպանելու և ֆինանսական կայունություն ապահովելու համար:

Binance-ի հետազոտական թիմի համառոտ ակնարկը կայուն կրպտոարժույթների համաշխարհային միտումների մասին

 Կայուն կրիպտոարժույթների դասակարգումը

  1. Կայուն կրիպտոարժույթներ արտահայտված արժույթներով։  Ամենատարածված և կարգավորվող կատեգորիան է, որն ապահովված է ավանդական արժույթներով, ինչպիսիք են օրինակ  ԱՄՆ դոլարը, եվրոն և այլն:
  2. Կայուն կրիպտոարժույթներ ապահովված ակտիվներով։ Այս տիպի կայուն կրիպտոարժույթները ապահովված են ինչպես թվային արժույթներով (օրինակ՝ Bitcoin կամ Ether), այնպես էլ իրական ակտիվներով` ինչպիսիք են պետական ​​պարտատոմսերը: Ամենահայտնի օրինակը DAI-ն է, որն ի սկզբանե ապահովված էր թվային արժույթներով, սակայն այժմ իր պահուստներում ներառում է նաև ԱՄՆ պետական ​​պարտատոմսեր:
  3. Ալգորիթմային կայուն կրիպտոարժույթներ։ Նախկինում ալգորիթմային կայուն կրիպտոարժույթները փորձում էին պահպանել իրենց ապահովվածությունը թոկենների շրջանառության միջոցով` թողարկելով կամ շրջանառությունից հանելով դրանք։ Ակտիվներով ապահովված կայուն կրիպտոարժույթների համեմատ ալգորիթմային կայուն կրիպտոարժույթների ապահովվածությունը հաճախ անբավարար էր համարվում, և 2022 թվականին TerraUSD-ի փլուզումից հետո այս կատեգորիայի կայուն կրիպտոարժույթները գործնականում անհետացան։

Binance-ի հետազոտական թիմի համառոտ ակնարկը կայուն կրպտոարժույթների համաշխարհային միտումների մասին

 Կայուն կրիպտոարժույթների ոլորտի կարգավորումը

Տարբեր տարածաշրջաններում կայուն կրիպտոարժույթների կարգավորման մոտեցումները տարբեր են.

  • Եվրոպական Միությունը ներդրել է Markets in Crypto-Assets (MiCA) անվամբ համապարփակ օրենսդրական բազա, որն իր մեջ ներառում է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման լայն շրջանակ և սահմանում է հստակ պահանջներ կայուն կրիպտոարժույթների թողարկման և կառավարման համար:
  • Մեծ Բրիտանիան ընտրել է փուլային կարգավորման ռազմավարություն։ Որտեղ առաջին փուլում վերլուծվում է արժույթով ապահովված կայուն կրիպտոարժույթները՝ շեշտը դնելով շահագրգիռ կողմերի ներգրավման և մանրակրկիտ ուսումնասիրության վրա:
  • Սինգապուրում և Դուբայում ևս ակտիվորեն ստեղծում են ոլորտը մանրամասն կարգավորող շրջանակներ՝ ֆինանսական համակարգերում կայուն կրիպտոարժույթով իրականացվող գործարքների թափանցիկության և անվտանգության ապահովման համար:

Binance-ի հետազոտական թիմի զեկույցն ընդգծում է այն բանի կարևորությունը, որ կարգավորման շրջանակները հարմարվում են տեխնոլոգիական փոփոխություններին, միաժամանակ ապահովելով սպառողների շահերի պատշաճ պաշտպանություն։

Հուսալի կարգավորումների ձևավորումը համաշխարհային ստանդարտների ստեղծմանն ուղղված կարևոր քայլ է, որը կկարգավորի կայուն կրիպտոարժույթի վրա հիմնված ֆինանսական համակարգերի կառավարումը ապագայում:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85