![Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահը](https://b24.am/pub/uploads/2014/02/giorgi_margvelashvili_376628997.jpg)
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահը
Փետրվարի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հանրապետության բարձրագույն ղեկավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ:
Նշվում է, որ Հայաստանի և Վրաստանի նախագահների նեղ, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո, Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին ԶԼՄ-երի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:
Նախատեսվում է, որ փետրվարի 27-ին Վրաստանի Նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին հարգանքի տուրք կմատուցելով անմեղ զոհերի հիշատակին: