Ֆինանսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
ՊԵԿ. սեպտեմբերի առաջին տասնօրյակում իրականացրած աշխատանքի և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 857.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն
12/09/2014 17:02
Կիսվել

ՊԵԿ. սեպտեմբերի առաջին տասնօրյակում իրականացրած աշխատանքի և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 857.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն

Տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով սեպտեմբերի 1-ից 10-ը   հարկ  վճարողների  հետ   իրականացված  աշխատանքների վերաբերյալ

Ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 1-10-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների  և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս  ուղղություններով տարվող հսկողական աշխատանքները: Չփաստաթղթավորված գործարքների մասով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու բացահայտմանն ուղղված հարկային հսկողության արդյունքում սեպտեմբերի առաջին տասնօրյակում 3 հարկ վճարողների մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ՝  23մլն դրամի չափով, նյութերն ուղարկվել են Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչություն: Խոսքը հետևյալ ընկերությունների մասին է. «ԹԱԼԳՐԻԳ»՝ 12մլն դրամ, «ԳՈՄՓ»՝ 7.3մլն դրամ և «ԻՍՏ-ՏԱՅԳԵՐ ՀՈԼԴԻՆԳ»՝ 3.7մլն դրամ:

Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 12 ստուգումների արդյունքում արձանագրվել է 731մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Առավել ուշագրավ են հետևյալ ընկերություններում կատարված ստուգումները. «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ՓԲԸ՝ 653.6մլն դրամ, «ԲԵՎԵՌ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ» ՍՊԸ՝ 21.7մլն դրամ, «ՍՈՒՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ» ՓԲԸ՝ 15.2մլն դրամ, «ԱՍԷԴԼ»՝ 14.2մլն դրամ և այլն:

Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 47 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 18-ի մոտ՝ հսկիչ գնումներ, իսկ 20-ի  մոտ՝ ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ (արձանագրվել է 3.3մլն դրամի տուգանք): Իրականացված չափագրումների արդյունքում նախորդ ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է շրջանառությունների աճ մոտ 110մլն դրամի չափով և նախնական հաշվարկվել է մոտ 10.4մլն դրամի լրացուցիչ հարկ: Հիշատակման են ենթակա «ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» և «ԿՈՆՎԵԿՏ» ընկերություններում իրականացված չափագրումները, որտեղ հայտնաբերվել է պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ, առաջադրվել է համապատասխանաբար 3մլն և 2 մլն դրամի լրացուցիչ հարկ:

Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 13 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 13 չգրանցված աշխատող և արձանագրվել 780 հազար դրամի հարկային պարտավորություն: Ընդհանուր առմամբ, առաջին տասնօրյակում ցանկում ընդգրկված հարկ վճարողների մոտ իրականացված իրազեկման և հսկողական միջոցառումների արդյունքում բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը կազմել է 768.5մլն դրամ:

Մշտական հսկողության տակ գտնվող առավել խոշոր ու թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի սեպտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված  հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 63 682 կամ 160%, դրանցում արտացոլված շրջանառության գումարի աճը կազմել է  1.3մլրդ դրամ կամ 262.2 %:

Ստվերային շրջանառության կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով Ֆինանսների նախարարությունն էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ օգոստոսի 21-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տարբեր պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 4 602 էլեկտրոնային հարկային հաշիվ՝ 2.7մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Օգոստոսի արդյունքներով այդ առումով ռիսկային համարված տնտեսվարողների մոտ իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 2 ստուգում՝ 8.8մլն դրամ արձանագրված գումարով, 3 հսկիչ գնում, 10 ուսումնասիրություն և  1 ՀԴՄ ստուգում:

Հարկային հսկողության միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի առաջադրած ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների նկատմամբ: Մասնավորապես սեպտեմբերի 1-ին տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 7 միջոցառում` կապված  հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 1 ստուգում, 5 չափագրում, իսկ 229 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է 6.8մլն դրամ լրացուցիչ վճարման գումար, այդ թվում՝ «ՎԻԼԱ ՏՐԱՆՍ» ընկերությանը՝ 4.1մլն դրամ, «ՍԻԿՈՆԵ»-ին՝ 616.5 հազար դրամ, «ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ»-ին՝ 525 հազար  դրամ, «ՕՐՄԱ-ԱՐ» ընկերությանը՝ 536 հազար դրամ և այլն:

Շարունակվում է նաև ցուցանիշների բարելավման պահանջն ընդունած հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկներ ներկայացնելու գործընթացը, որի արդյունքում առաջանում են լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այսպես, փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման և նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 43 հարկ վճարողի մոտ առաջացել է 48.3մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկներով և հարկային բեռի ավելացմամբ 42 հարկ վճարողի 25.7մլն դրամի չափով լրացուցիչ պարտավորություն է հաշվարկվել: Աշխատողների իրական թվաքանակի հայտարարագրման և աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլման հետևանքով 106 հարկ վճարողի մոտ աշխատողների թվաքանակն ավելացել է 76-ով և առաջացել է 7.9մլն դրամ լրացուցիչ եկամտային հարկ: Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ ՖՆ իրականացրած աշխատանքի և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 857.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

21.08-31.08 2014թ. ընթացքում  10մլն դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ.

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32