Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Հայաստանում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը
07/09/2015 18:19
Կիսվել

Հայաստանում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով եղել է «Երևանի կոնյակի գործարանի» Արմավիրի մասնաճյուղում, որտեղ տրվել է խաղողի մթերման մեկնարկը: Մասնակցում էին նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանը:

Վաղվանից գործարանի Արարատի մասնաճյուղում նույնպես կսկսվի խաղողի մթերումների գործընթացը, իսկ մեկ շաբաթվա ընթացքում խաղողի մթերման աշխատանքներին կանցնեն արդեն հանրապետության բոլոր մթերող կազմակերպությունները:

Նախարարի խոսքով` այս տարի խաղողի բերքն ըստ կանխատեսումների 10-15 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա մակարդակը, ուստի բոլոր արտադրողների հետ անհատական աշխատանք է տարվում, որպեսզի ստացված բերքն ամբողջ ծավալով մթերվի:

«Անցյալ տարի արտադրվել է 261 հազար տոննա խաղող, որից 184 հազար տոննան մթերվել է: Այս տարի ակնկալում ենք, որ խաղողի արտադրության ծավալները կհասնեն 290-295 հազար տոննայի, մթերման ծավալները նույնպես ավելանալու են: Ես ուզում եմ հավաստիացնել գյուղացիական տնտեսություններին, որ արտադրված բերքն ամբողջությամբ կմթերվի», – իր խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Անցյալ տարի մթերվող խաղողի 1 կգ-ի արժեքը Արարատյան դաշտավայրում կազմել է 150 դրամ, իսկ Տավուշի մարզում 140 դրամ։ Այս տարի «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն կպահպանի նախորդ տարվա գները։ Նախարարությունն հորդորում է մյուս գինու գործարաններին ևս պահպանել խաղողի մթերման նախորդ տարվա գները։

Գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանի փոխանցմամբ՝ թեև իրենց պահանջարկը 30 հազար տոննա է կազմում, սակայն պատրաստ են այս տարի մթերել շուրջ 35 հազար տոննա խաղող, ընդ որում մթերման գնի նվազում չի լինելու: Նա նաև հավելել է, որ գործարանն իր առանձնահատուկ ուշադրություն կենտրոնում է պահում Տավուշի մարզում խաղողագործության զարգացման հարցերը: Իգոր Առաքելյանի խոսքով` Տավուշի մարզում այս տարի խաղողի բարձր բերք է ակնկալվում, և անկախ նրանցից, թե նախապես ինչ ծավալներով են կնքվել պայմանագրերը, իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի գյուղացիների ամբողջ բերքը մթերվի: Նա նաև հավելել է, որ ընթացիկ տարում ևս ապառիկ կարգով խաղողագործներին այգիների մշակման համար տրամադրվել են բուժանյութեր` մոտ 250 միլիոն դրամի չափով և այլ աջակցություն:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08