ՏՄՊՊՀ-ն հանդիպում է կազմակերպում գործարարների հետ
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կազմակերպում է հանդիպում-քննարկում՝ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Փոքր և միջին բիզնեսով զբաղվող մոտ 3 տասնյակ գործարարները կներկայացնեն մրցակցային դաշտին վերաբերող իրենց խնդիրները, մտահոգություններն ու առաջարկները:
Տեղեկացնենք, որ ներկա կլինեն կաթնամթերքի, ծխախոտի, հանքային ջրի արտադրության, դեղագործական և այլ ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներ:
Քննարկմանը կմասնակցի նաև «Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության» նախագահ Արսեն Ղազարյանը:
Հանդիպման ընթացքում Հանձնաժողովը կներկայացնի նաև կաթնամթերքի և հանքային ջրի շուկայում կատարված ուսումնասիրության արդյունքները:
Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 18-ին, ժամը 11-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում (ք. Երևան, Մ. Խորենացու 15, 2-րդ հարկ):