Հայաստան մատակարարվող գազի սակագինը 165 դոլարից կնվազի մինչև 150 դոլար
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվել են ՀՀ բնական գազի առաքման սակագնի նվազեցմանն առնչվող փասթաղթեր: Այդ մասին Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ վարչապետը Հովիկ Աբրահամյանը:
«Քննարկեցինք Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման գնի իջեցման հարցը, որի շուրջ փոխադարձ համաձայնությունն ամրագրվեց համապատասխան փաստաթղթերի ստորագրմամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հովիկ Աբրահամյանը:
Իր հերթին, Մեդվեդևը նշեց, որ գազի սակագնի նվազեցումը Հայաստանի համար ունի չափազանց կարևոր նշանակություն ինչպես էներգետիկ զարգացումների, այնպես էլ ընդհանրապես ՀՀ տնտեսական զարգացման համար:
Նշենք, որ մեկ խորանարդ մետրի սակագինը սահմանին ներկայիս 165 դոլարի փոխարեն կնվազեցվի մինչեւ 150 դոլար: