Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Սերգո Կարապետյանն այցելել է Շիրակի մարզ
26/04/2016 19:56
Կիսվել

Սերգո Կարապետյանն այցելել է Շիրակի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հերթական աշխատանքային այցն է կատարել  Շիրակի մարզ: Մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում համայնքների ղեկավարների և ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքներին առնչվող ընթացիկ հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, այլ պաշտոնատար անձինք:

«Շիրակի մարզը 2015 թվականին գյուղատնտեսության ոլորտում արձանագրել է բավականաչափ բարձր ցուցանիշներ, և հանրապետությունում այս առումով լավագույններից է:  Հատկանշական է առաջընթացը վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացման,  միջին բերքատվության ավելացման առումով: Անցյալ տարի մարզում 3750 հա ավել հող է մշակվել, և վարելահողերի օգտագործման մակարդակը կազմել է շուրջ 86 տոկոս, ինչը նույնիսկ ավելի բարձր է հանրապետական միջին ցուցանիշից: Անասնապահության ոլորտում գրանցված արդյունքները նույնպես գոհացուցիչ են», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը։

Նախարարի խոսքով` հացահատիկային մշակաբույսերի արտադրության առումով ավանդաբար առաջատար համարվող մարզը վերջին տարիներին մշտապես բերքատվության բարձր ցուցանիշներ է ապահովում: Այսպես` 2015 թվականին  այստեղ ցորենի բերքատվությունը կազմել է  34,9 ց/հա, 7 տոկոսով ավելացել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները և 28 տոկոսով` համախառն բերքը: Նախարար Կարապետյանը հույս է հայտնել, որ դրական դինամիկան առաջիկա տարիներին կպահպանվի, քանի որ 1000 հա ավել աշնանացան է կատարվել նախորդ տարվա համեմատ։

Մարզը կարևոր դերակատարում ունի սերմնաբուծության և կարտոֆիլագործության զարգացման առումով, որտեղ նույնպես առկա են բարձր արդյունքներ:  Նախարարը հավելել է, որ վերջին տարիներին նախարարությունը բացի Գյումրու սելեկցիոն կայանից, որը պետական հաստատություն է և սահմանափակ ռեսուրսներ ունի, համագործակցություն է ծավալում նաև մասնավոր տնտեսությունների հետ: Պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում հանրապետությունում սերմարտադրությունը զարգացնելու նպատակով արտերկրից ներկրվել են էլիտային և սուպերէլիտային սերմացուներ և վերարտադրություն կազմակերպելու նպատակով տրամադրվել այդ տնտեսություններին, ինչը դրական արդյունքներ է ապահովել:

Իր խոսքում նախարարն անդրադարձել է նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին: Ըստ այդմ` ծրագրի  առաջին փուլում մարզում նախատեսված 8 համայնքների փոխարեն խնայողությունների հաշվին լրացուցիչ աշխատանքներ են կատարվել ևս 8 համայնքում:  Կառուցվել է 68 կմ ջրագիծ և 48 խմոց,  արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 87 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 19 անիվավոր տրակտոր: Երկրորդ ծրագրում ընդգծված են 4 համայնքներ, սակայն նախարարի հավաստմամբ դրանց քանակը կրկնապատկելու և նույնիսկ եռապատկելու հնարավորություն կա:

Ընդգծելով կոոպերատիվների դերն ու նշանակությունը` նախարարը տեղեկացրել է, որ 2015 թվականի վերջին ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքը, որով իրավական հիմքեր են ստեղծվել երկրում կոոպերացիայի զարգացման համար:

«Մեր առջև խնդիր ենք դրել խթանել հանրապետությունում կոոպերատիվների շարժումը, ինչը կավելացնի գյուղացիական տնտեսությունների եկամուտները և կհեշտացի աշխատանքները, այս ուղղությամբ նաև միջազգային կազմակերպությունների հետ ենք համագործակցության ծրագրեր իրականացնում: Նախատեսում ենք ընթացիկ տարում ստեղծել թվով 45 գյուղացիական կոոպերատիվներ, որոնց մի մասը` Շիրակի մարզում»,- նշել է նախարար Կարապետյանը:

Խորհրդակցության ընթացքում նախարարը պատասխանել է նաև ֆերմերների կողմից բարձրացված գյուղատնտեսության ոլորտին վերաբերող մի շարք հարցերի:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով են պարգևատրվել  Հոռոմ  և Բենիամին համայնքների ֆերմերներ  Սեդրակ Գասպարյանը  և  Անդրանիկ Խաչատրյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի:

Այնուհետև նախարարն ուղևորվել է «Բանդիվան կաթ» ՍՊԸ, ծանոթացել ընկերության ընթացիկ գործունեությանը: Ընկերությունը  զբաղվում է պանրի և այլ կաթնամթերքի  արտադրությամբ, իրացումը կազմակերպվում է ներքին շուկայում: Ընկերության սեփականատեր Դավիթ Կարապետյանի խոսքով` նախատեսում են ընթացիկ տարում շուրջ 30 տոկոսով ավելացնել սեփական արտադրանքի ծավալները: Ընկերությունը տոհմային երինջների ներկրման պետական ծրագրի շահառուներից է: ՀՀ գյուղատնտեսության նախարարության օժանդակությամբ ձեռք են բերել 92 գլուխ հոլշտին և շվից ցեղատեսակի հոլանդական երինջներ: Ծրագրից գոհ են, կենդանիները բարձր կաթնատվություն են ապահովում՝ մեկ կովը տարեկան  6000 լիտր կաթ է տալիս, իսկ առանձին դեպքերում` նույնիսկ 10, 000 լիտր: Այս պահին մթերվող կաթի շուրջ 60 տոկոսն ապահովում են սեփական արտադրանքի հաշվին:

Նախարար Սերգո Կարապետյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում նշել է, որ ծրագրի շրջանակում տարեկան 200-400 գլուխ բարձր մթերատու կենդանիներ են ներկրվում հանրապետություն, ինչը բարձր արդյունքներ է ապահովում և հնարավորություն է տալիս տեղում կազմակերպել կենդանիների վերարտադրությունը: Նախարարը Շիրակի անասնապահությամբ զբաղվողների համար ևս մեկ կարևոր լուր է հայտնել` եկող տարի մարզում ժամանակակից սպանդանոց կկառուցվի:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59