Beeline. շարունակվում են ֆիքսված կապի արդիականացման աշխատանքները
Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի արդիականացմանն ուղված աշխատանքները: Մասնավորապես, 2016 թ.-ի հոկտեմբեր ամսին մեկնարկել են գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:
Արդիականացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչև ս.թ. դեկտեմբերի 23-ը, նշված քաղաքի բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայություններ: Ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:
«Beeline-ը շարունակում է ենթակառուցվածքի թվայնացման աշխատանքները բաժանորդներին պարզ, հարմար և բարձրորակ կապի ծառայություններ ապահովելու նպատակով: Ներկայումս ընթացող թվայնացման աշխատանքների շնորհիվ Գեղարքունիքի մարզի Գավառի բնակիչները հնարավորություն կունենան օգտվելու Beeline-ի ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայություններից նոր որակով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ 2015 թ. ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 9 բնակավայրի հեռախոսային ցանց և մոնտաժել լայնաշերտ ինտերնետի ծառայությունների 2684 նոր պորտ 12 բնակավայրերում:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: