Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ռոբերտ Նազարյան. գոյություն ունի գազի սակագնի նվազեցման ֆինանսավորման 4 աղբյուր
07/11/2016 13:43
Կիսվել

Ռոբերտ Նազարյան. գոյություն ունի գազի սակագնի նվազեցման ֆինանսավորման 4 աղբյուր

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց այն աղբյուրները, որոնց հաշվին հունվարի 1-ից Հայաստանում բոլոր սպառողների համար կնվազի գազի սակագինը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Նազարյանն ընդգծեց, թե ինքը կարծում էր, որ գազի սակագինը անապահով խավի համար պետք է նվազեր սահմանի վրա գազի սակագնի նվազման հաշվին, սակայն աղբյուրներն այլ են, որոնց մասին խոսել է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Աղբյուրները 4-ն են: Դրանցից մեկը Ռուսաստանից Հայաստան հասնող գազի տարանցման գնի նվազումն է: Այդ տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թ. հունվարի 1-ին: Այս պահին վրացական կողմի հետ բանակցություններ են ընթանում տարանցման սակագները նվազեցվելու ուղղությամբ: Այդ նվազեցման հաշվին խնայված բոլոր գումարները կուղղվեն խնդրի լուծմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նազարյանը:

Ֆինանսավորման երկրորդ աղբյուրն այն արտոնություններն են, որոնք տրվում են բիզնեսին և սոցիալապես անապահով խավին: «Մենք ենթադրում ենք, որ պետք է սպառման լրացուցիչ ծավալներ ունենանք, որի հասույթը նույնպես կհանդիսանա ֆինանսավորման աղբյուր: Երրորդ աղբյուրն այն է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն դիտարկում է, որ իրենք ժամանակին ունեցել են բավականին մեծ ֆինանսական պարտավորություններ, որոնց մեծ մասն արդեն վերացել է և որոշակի օպտիմիզացիայի հաշվին որոշակի ֆինանսական միջոցներ ևս կուղղվեն խնդրի լուծմանը:

Չորրորդ ֆինանսավորման աղբյուրը, որը Ռոբերտ Նազարյանն ամենակարևորն է համարում, «Գազպրոմ» ընկերությունն է: ՀԾԿՀ նախագահը նշեց, որ «Գազպրոմ» ընկերությունը խոստացել է իր վրա վերցնել բոլոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ առաջին երեք աղբյուրների բավարար չլինելու դեպքում: Նազարյանի խոսքով՝ եթե այդ աղբյուրները բավարար չլինեն, «Գազպրոմ»-ը կսուբսիդավորի մնացած մասը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52