Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Ի՞նչ է հողի հարկը
23/05/2017 22:27
Կիսվել

ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Ի՞նչ է հողի հարկը

«Բիզնես 24»-ը մեկնարկել է տեղեկատվական հոդվածների շարք՝ մեր երկրում գործող հարկերի և հարկային վարչարարության մասին: Յուրաքանչուր հոդվածում ներկայացվում են հարկային համակարգի սկզբունքները, հարկատեսակները և հարկերի կիրառման շրջանակները: Աղբյուրը՝ ՀՀ Հարկային Ծառայություն:

Հողի հարկի հասկացությունը և հողի հարկ վճարողները

Հողի հարկը հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար օրենքով սահմանված չափերով ու ժամկետներում համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Հայաստանի Հանրապետությունում հողի հարկ վճարողներ են համարվում հողի uեփականատեր կամ պետական uեփականություն հանդիuացող հողի անհատույց (մշտական) օգտագործող հանդիսացող`

– Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպություններն ու դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաև դրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները (այսուհետ՝ կազմակերպություններ).

– Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող  անձինք (այսուհետ՝ ֆիզիկական անձինք): Անհատ ձեռնարկատերերի վրա տարածվում է ֆիզիկական անձանց համար հողի հարկի հաշվարկման և վճարման օրենքով սահմանված կարգը:

Հարկվող օբյեկտն ու հարկման օբյեկտը, հարկի դրույքաչափերը

Հողի հարկով հարկվող օբյեկտ է համարվում հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող կամ անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող հողամասը:

Հարկվող օբյեկտ համարվող հողամասերի հողի հարկի հաշվարկման նպատակով`

– գյուղատնտեuական նշանակության հողերի համար հարկման oբյեկտ է հանդիuանում հողի կադաuտրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը.

– ոչ գյուղատնտեuական նշանակության հողերի համար հարկման oբյեկտ է հանդիuանում հողի կադաuտրային գնահատման արժեքը:

Հողի հարկի պարտավորությունների առաջացում և դադարում

Հողի հարկը հաշվարկվում է հողամասի սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքի ձեռքբերման ամսվան հաջորդող ամսվա 1-ից և դադարում է հողամասի սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Հողի հարկի հաշվարկման և վճարման կարգը

Կազմակերպությունների համար հողի հարկի հաշվարկման հաշվետու ժամանակշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը:

Յուրաքանչյուր հաշվետու ժամակաշրջանի համար հողի հարկ վճարող կազմակերպությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն և մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ ներկայացնում են հողի հարկ վճարողներին հաշվառող համապատասխան մարմիններ: Կազմակերպությունները հաշվարկված հողի հարկի կիսամյակային գումարները համապատաuխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամuվա 20-ը ներառյալ:

Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաuտր վարող լիազոր մարմնից ՀՀ կառավարության uահմանած կարգով uտացված տեղեկությունները, օրենքով սահմանված կարգով հաշվարկում են ֆիզիկական անձանց հողի հարկի տարեկան գումարները: ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները ՀՀ կառավարության uահմանած կարգով հարկային մարմիններից uտացված տեղեկությունների կամ հաշվառող մարմին հանդիuանալու դեպքում իրենց կատարած հաշվարկների հիման վրա հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնում (այդ թվում` փոuտով ուղարկում կամ առձեռն հանձնում) են հարկային մարմնի uահմանած ձևով հողի հարկի վճարման ծանուցագրեր` մինչև գնահատման (վերագնահատման) տարվա uեպտեմբերի 1-ը: Ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը համապատաuխան բյուջե են վճարում երկու հավաuար մաuերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ): Ֆիզիկական անձի չկատարած պարտավորությունների կատարումն ապահովող պահանջների վրա հայցային վաղեմություն չի տարածվում:

Հողի հարկի արտոնությունները

Հողի հարկից 100%-ով ազատվում են՝

– բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև պետական արգելանոցները և արգելավայրերը, ազգային և  ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները և պատմամշակութային նշանակության հողերը, բացառությամբ վարձակալության և ծառայողական օգտագործման տրված հողերի,

– բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, փողոցներ, անցումներ, ճանապարհներ, զբոսայգիներ, պուրակներ, ջրամբարներ և այլն),

– մասնագիտական տեխնիկական ուսումնարաններին (պրոֆտեխուսումնարաններին) և դպրոցներին կից ուսումնաարտադրական և փորձարարական հողամասերը,

– նոր հիմնված և երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները, մինչև տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում) դրանց տարածքը 0,1 հեկտար և ավելին լինելու դեպքում,

– պետական անտառային ֆոնդի հողերը, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության վարձակալության տրված հողերի,

– փոստի ազգային օպերատորը,

– Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան կրոնական, պաշտամունքային շենքերի ու շինությունների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող կառույցների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցների զբաղեցրած, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը: Նշված շենքերի և շինությունների, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը,

– ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասից կամովին հրաժարվելու դեպքում` համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված հողամասերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք` այդ հողամասերի համար: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասից կամովին հրաժարվելու դեպքում համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված հողամասերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք ազատվում են նաև այդ հողամասերի համար 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված և չվճարված հողի հարկի, ինչպես նաև այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված և չվճարված տույժերի գումարների վճարումից: Հողամասից կամովին հրաժարված ֆիզիկական անձանց հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:

Հողի հարկից 50 տոկոսի չափով ազատվում են գյուղատնտեսական և անտառտնտեսական գիտական կազմակերպությունները, գիտահետազոտական հիմնարկները և ուսումնական հաստատությունների փորձնական, փորձարարական, սերմնաբուծական, տնկարանային, տոհմային և սորտափորձարկման ձեռնարկությունները, կայանները և հենակետերը՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկով, այն հողերի համար, որոնք օգտագործվում են բացառապես գիտական և ուսումնական, ինչպես նաև գյուղատնտեսական, անտառաբուծական մշակաբույսերի սորտափորձարկման նպատակներով:

Պատասխանատվությունն օրենքի պահանջները խախտելու համար

Օրենքը խախտելու համար վճարողները, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25