Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 418.00-1.00 EUR SELL - 424.00-1.00
OIL:  BRENT - 80.38+1.52 WTI - 77.54+2.01
COMEX:  GOLD - 4224.10+1.27 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1668.20+0.44
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.27+0.02 EUR/GBP - 1.1467+0.22
FOREX:  EUR/USD - 1.1467+0.22 GBP/USD - 1.3232+0.34
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
Հայկական արտադրության ապրանքների ծավալն ավելանում է. 25% արտահանվում է Ռուսաստան, 26%՝ ԵՄ երկրներ
16/08/2017 11:24
Կիսվել

Հայկական արտադրության ապրանքների ծավալն ավելանում է. 25% արտահանվում է Ռուսաստան, 26%՝ ԵՄ երկրներ

Հայրենական արտադրության ապրանքների ծավալն ավելացնելու և արտադրողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ Հայաստանում քայլեր են իրականացվում: Հայրենական արտադրության վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագհ Վազգեն Սաֆարյանի հետ:

-Պարոն Սաֆարյան, հայրենական արտադրության ապրանքները հայաստանյան շուկայում քանի՞ տոկոս են կազմում:

-Դժվար է ասել կոնկրետ թիվ, սակայն տարեցտարի մեր ապրանքատեսակների ծավալն ավելանում է: Հատկապես տրիկոտաժի և գյուղմթերքների ճնշող մեծամասնությունը՝ մոտ 80 տոկոսից ավելին տեղական են: Քիչ տոկոս են կազմում այլ երկրներից բերած էկզոտիկ մրգերը, որոնք Հայաստանում չեն արտադրվում: Տեղական ցորենը ապահովում է պահանջարկի մոտ 50 տոկոսը, իսկ մնացածը բերվում է արտերկրից:

-Հայրենական արտադրությունը խթանելու և տեղի արտադրողներին ոգևորելու, աջակցելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են իրականացվում:

-Տրիկոտաժի արտադրությունը տարեցտարի ավելի կմեծանա, քանի որ կառավարությունը ծրագիր ունի 10 հազար նոր աշխատատեղ ստեղծել: Գյուղմթերքը ևս կավելանա, քանի որ ջերմոցային տնտեսությունները զարգացնելու համար կառավարությունը լուծում է գազի գնի իջեցման խնդիրը: Վերջերս էլ ստեղծվել է գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, և այդ հիմնադրամը 3 տոկոս սուբսիդավորված վարկեր պետք է տա գյուղմթերք արտադրողներին, ինչը կարևոր քայլ է: Կառավարությունը նաև ազատել է ներմուծվող սարքավորումների համար ավելացած արժեքի հարկից, որպեսզի տեղի արտադրողները կարողանան կայանալ: Հայրենական արտադրողների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում: Նախորդ տարի 133 հազար տոննա գյուղմթերք ենք արտահանել ռուսական շուկա: Այս տարի մեր արտահանման ծավալը 6 ամսվա տվյալով 990 մլն դոլար է կազմել: Կարծում եմ՝ տարվա վերջին 2 մլրդ դոլարի ապրանք արտահանած կլինենք:

-Ո՞ր ոլորտներում ներուժ ունենք զարգացնելու հայրենական արտադրությունը:

-Մեր ներուժը մեծ է քիմիայի ոլորտում: Կառավարությունը քայլեր է իրականացնում «Նաիրիտ»-ի վերագործարկման համար: Մեծ ներուժ ունենք նաև ոսկերչության, թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի արտադրության ոլորտում:

-Ո՞ր երկրներ է արտահանվում հայկական արտադրանքը:

– Մեր ապրանքների առևտրաշրջանառության 25 տոկոսը Ռուսաստանի հետ է, 26 տոկոսը՝ Եվրամիության երկրների: ԵՄ-ի հիմնական գործընկերներն են Գերմանիան, Բուլղարիան, Բելգիան, Նիդերլանդները: Հիմնականում այդ երկրներում իրացնում ենք պղնձի խտանյութ: Կարող ենք արտահանել նաև ոսկերչական արտադրանք: Իսկ գյուղմթերքը իրացնում ենք Ռուսաստանում:

-Պարոն Սաֆարյան, օտարերկրյա ներդրումներ ունե՞նք հայկական արտադրություններում, ո՞ր երկրներն են հիմնական ներդրողները:

-Օտարերկրյա ներդրումներ հիմնականում իրականացվում են ծառայությունների, գյուղատնտեսության, էներգետիկայի մեջ: Սակայն, ցավոք, տնտեսության հիմնական ճյուղի՝ արդյունաբերության ոլորտում չեն իրականացվում: Սակայն ներդրումներ կլինեն, եթե ոլորտում  փոքր-ինչ դրական փոփոխություններ լինեն: Ներդրողները կզգան, որ կա համակարգված արդյունաբերական քաղաքականություն ԵԱՏՄ-ում, և մեզ մոտ արտադրվող ապրանքները կարող են իրացվել այլ երկրներում: Հիմնական ներդրողը Ռուսաստանն է, որը ներդրումներ է կատարել ալյումինի արտադրության, երկաթգծի ծառայության և հեռահաղորդակցության ոլորտներում: Ներդրումներ է կատարում նաև Ֆրանսիան:

-Արտերկրում հայկական արտադրանքը գովազդելուն ուղղված ի՞նչ քայլեր են իրականացվում:

-Կան արտադրանքներ, որոնք նույնիսկ գովազդման կարիք չունեն, օրինակ՝ գինին և կոնյակը: Սակայն Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպում է գովազդներ և ցուցահանդեսներ, որոնք տալիս են դրական արդյունք: Տպագրվել ու տարածվել են Made in Armenia տեղեկագրեր՝ ներկայացնելու, թե Հայաստանում ինչ է արտադրվում: Եթե մի քանի տարի առաջ Հայաստան մոտ 3 անգամ ավելի շատ ապրանք էր ներմուծում, քան արտահանվում, ապա այսօր ներմուծման թիվը նվազել է՝ շնորհիվ տեղական արտադրության կազմակերպման:

-Սեփական հումքով արտադրություններ ստեղծելու և ավելացնելու ուղղությամբ քայլեր իրականացվու՞մ են:

-Օրինակ՝ մեքենաշինության համար պետք է կարողանանք տեղում մետաղի արտադրություն կազմակերպել: Դրա համար ունենք նախադրյալներ:  Զանգեզուրի տարածաշրջանում ունենք մոտ 1.2 մլրդ տոննա արդյունաբերական թափոն, որի մեջ կա մետաղ, ոսկի, կոբալտ: Եթե ստեղծենք քիմիոմետալուրգիական կոմբինատ և հանքանյութ մշակենք, արդյունքում կստանանք երկաթ, որը կօգտագործենք տեղական արտադրությունում:  Կապուտանում ևս կա երկաթահանք:  Կարծում եմ, որ երկաթի արտադրություն պետք է կարողանանք կազմակերպել՝ շահագործելով կամ Կապուտանի երկաթի հանքը կամ երկրորդական հումքը վերամշակելով:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41