Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Մեր տնտեսությունը շարունակում է մնալ «բարձր դոլարիզացված»
13/09/2017 22:04
Կիսվել

Մեր տնտեսությունը շարունակում է մնալ «բարձր դոլարիզացված»

Ընթացիկ տարվա հուլիս ամսվա վերջի դրությամբ մեր երկրի տնտեսության իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են վարկերի համախառն ծավալի 62.7%-ը: Տարեսկզբի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 3 տոկոսային կետով, սակայն դեռևս վկայում է այն մասին, որ Հայաստանի տնտեսության համար շարունակում է բնութագրական մնալ դոլարիզացիայի բարձր մակարդակը:

Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են առավել շատ միջոցներ ներգրավել արտերկրից և, հետևաբար, արտարժութային ռիսկից խուսափելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են:

Ինչպես փաստում են Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները՝ մեր երկրի տնտեսության դոլարիզացիայի բարձր մակարդակի մասին են խոսում նաև մյուս ցուցանիշները, մասնավորապես՝  ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների տեսակարար կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում կազմել է 68%: Միևնույն ժամանակ, ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում կազմել է 49.4%, ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությունը կազմել է 56.9%, իսկ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը՝ 47%:

Հարկ է նշել, որ տարեսկզբի համեմատ վերը նշված բոլոր ցուցանիշները կրճատվել են, սակայն այդ անկումը բավականին փոքր է և էական որևէ փոփոխություն չի թողնել տնտեսության դոլարիզացիայի կրճատման ուղղությամբ:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34