Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
«Ժամանակ». Ինչի՞ն է վերաբերել  արտահերթ նիստի փակ հարցը. երկու տարբերակ
29/06/2018 10:08
Կիսվել

«Ժամանակ». Ինչի՞ն է վերաբերել արտահերթ նիստի փակ հարցը. երկու տարբերակ

«Կառավարությունը նախօ­րեին արտահերթ նիստ է անց­կացրել, որի օրակարգի երկու հարցերից մեկը եղել է փակ ռե­ժիմով քննարկման, իսկ զեկու­ցողը՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ինչն է եղել հարցը, բնականաբար, պարզ չէ, սակայն ենթադրելի է, որ խոսքը վերաբերել է փողին:

Հարցն այն է, թե ինչ համա­տեքստում՝ փողի բացակայու­թյա՞ն, թե՞ ֆինանսական որևէ վերաբաշխման, որի հասցեականությունը պահանջում է գաղտնիություն, քանի որ առնչվում է անվտանգության և պաշտպանության հարցերին: Հայաստանում իրավական գործընթացները, իրավապահների ակտիվ աշխատանքը որոշակիորեն անուշադրության են մատնել պետության համար կարևորագույն ֆունկ­ցիոնալ նշանակության, մաս­նավորապես՝ տնտեսության կենսագործունեության հարցե­րը:

Կենտրոնական բանկը, իհարկե, նախօրեին արձա­նագրեց, որ Հայաստանում երկրորդ եռամսյակում տնտե­սության ակտիվությունը եղել է սպասվածից ավելին:

Սակայն հարց է առաջանում, թե ո՞րն էր սպասվածը: Բայց սպասվածից բացի, կա նաև հարաճուն մարտահրավերների խնդիրը, քանի որ Ադրբեջանը ակնհայ­տորեն, այսպես ասած, «տեմպ» է հաղորդել, և այստեղ, իհար­կե, Հայաստանն իրավունք չու­նի հետ մնալու, հետևաբար ու­նի անընդհատ ավելացնելու անհրաժեշտություն: Խնդիրն այստեղ այն չէ, որ հետ մնալու դեպքում Ադրբեջանն անպայմանորեն անցնե­լու է ռազմական գործողու­թյունների: Դա չափազանց բարդ և բազմաշերտ հարց է, ու բոլորն են, թերևս, հասկանում, որ պատերազմի ու խաղաղության խնդիրը հայ-ադրբեջանական խնդիր չէ, այլ գլոբալ քաղաքական:

Հետևաբար՝ այստեղ լոկ ռազմական հավա­սարակշռությունը չէ հարց լու­ծողը: Հայաստանը կարող է, այսպես ասած, այդ հավասարակշռության որևէ տարբերություն չեզոքացնել դիվանագիտական դաշտում Ռուսաստանի և Արևմուտքի, նաև Իրանի հետ աշխատան­քով, նաև Վրաստանի հետ աշ­խատանքով:

Իհարկե, այստեղ անկասկած անմիջական օպերատիվ մա­սով առանցքայինը Ռուսաս­տանն է, Ռուսաստանին դաշ­նակցային պարտավորություններին «գամած» պահելը: Բայց դա հնարավոր է, երբ Հայաս­տանն ունենա սեփական ուժե­րին վստահություն: Իսկ այդ վստահությունը տվյալ պարա­գայում չի կարող լինել միայն իշ­խանության ինքնին բարձր լեգիտիմությունը, քանի որ այս­տեղ հարցը լինելով գլոբալ քա­ղաքականության կոնտեքս­տում՝ Հայաստանից պահան­ջում է մոտեցումներ, դիրքորո­շում, մարտավարական և ռազմավարական պլանավորումներ: Այսինքն՝ դիվանագի­տական դաշտում հավասա­րակշռությունն ապահովելը և ըստ այդմ՝ անվտանգությունն ու կայունությունը երաշխավո­րելը կախված է հենց այն հան­գամանքից, թե իր պլանավո­րումներում Հայաստանը տոկոսային ինչ հարաբերակցու­թյամբ է հիմնվում սեփական կարողությունների և պաշտ­պանունակության վրա, ու ինչ տոկոս է մնում արտաքին աջակցությանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01