Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Հայ-ամերիկյան բիզնես ֆորումում ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և քննարկվել հայ-ամերիկյան ՏՏ գործակցությունը
07/09/2018 20:26
Կիսվել

Հայ-ամերիկյան բիզնես ֆորումում ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և քննարկվել հայ-ամերիկյան ՏՏ գործակցությունը

Սեպտեմբերի 7-ին՝ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-ամերիկյան բիզնես ֆորում:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդնանյանը՝ ողջունելով ֆորումի մասնակիցներին, նշել է. «Մենք բոլորս միեւնույն հայացքներն ենք կիսում և նույն ուղղությամբ ենք առաջ շարժվում: ԱՄՆ-ն տեխնոլոգիական լիդեր երկրներից է, եւ մենք էլ տեխնոլոգիական բազմակողմանի զարգացման ուղին ենք բռնել՝ փոխշահավետ համագործակցելով ԱՄՆ-ի հետ: Հայկական ընկերությունների ծառայությունների շուրջ 60 տոկոսը արտահանվում է ԱՄՆ. Հայաստանը նաեւ պրոդուկտ է արտահանում: Այս ամենը հանգեցնում է նրան, որ աշխատատեղեր են ստեղծվում թե՛ Հայաստանում, եւ թե՛ Միացյալ նահանգներում:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ Տրանսպորտի, Կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերից է:

Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշել է. «Սիլիկոնյան հովտի «տուն» հանդիսացող Կալիֆոռնիա նահանգի եւ Հայաստանի հայթեք ընկերությունների միջեւ, իհարկե, աշխատանքային կապեր կան, սակայն դրանք համակարգված չեն: Վստահ ենք, որ այս ֆորումի շրջանակում՝ Կալիֆոռնիայի օրենսդիրների եւ Սիլիկոնյան հովտի ներկայացուցիչների մասնակցությամբ, արդյունավետ քայլեր կձեռնարկենք»:

Կալիֆոռնիա նահանգի սենատոր Անտոնի Պորտանտինոն ասաց. «Սա իմ երկրորդ այցն է: Ուրախ եմ կրկին գտնվել Հայաստանում, հատկապես նման դինամիկ դելեգացիայով։ Անչափ ոգեւորված ենք տեսնել Հայաստանում PicsArt-ը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, Թումո ստեղծարար կենտրոնը, Impact Hub-ը. այս ամենը չափազանց ոգևորիչ է. մենք Հայաստանում զարգացման մեծ հնարավորություններ ենք տեսնում»:

Կալիֆոռնիայի նահանգային ժողովի անդամ Էվան Լոուն, ով ներկայացնում է Սիլիկոնյան հովիտը, ընդգծել է. «Սիլիկոնյան հովտի հաջողությունը պայմանավորված նաև բազմազան մշակույթների գործոնով, որտեղ էլ մեծ դեր է խաղում Կալիֆոռնիայի հայ բնակչությունը»: Լոուն նաև հույս է հայտնել, որ ֆորումի արդյունքում գործարար հաջողություններ կարձանագրեն:

Հայ-ամերիկյան բիզնես ֆորումի շրջանակում պանելային քննարկում է անցկացվել, որի խոսնակներն էին TechNet ավագ փոխնախագահ Անդրեա Դեվեաուն, Կալիֆոռնիա նահանգի սենատոր Հենրի Սթերնը, Կալիֆոռնիայի նահանգային ժողովի անդամներ Աութում Բըրքը և Էվան Լոուն, Տրանստպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը: Քննարկմանը մասնակցել են նաև ամերիկյան և հայկական առաջատար այլ ընկերությունների ներկայացուցիչներ:

Ամերիկյան դելեգացիայի ներկայացուցիչների, հայկական մասնակից ընկերությունների տվյալներն ու օրակարգը հասանելի է այստեղ:

Հայ-ամերիկյան բիզնես ֆորումի նպատակը գործարար կապերի հաստատումն ու ներդումային հնարավորությունների ձեռքբերումն է: Ֆորումի շրջանակում IUNetworks, Haktech, OGMA, EGS, GlobalAM, Optym, Shtigen, Owlfinity և OddEye ընկերությունները ամերիկյան գործարարներին ներկայացրել են իրենց պրոդուկտներն ու ծառայությունները:

Հայ-ամերիկյան ֆորումում կներկայացվել է նաև թե՛ հայաստանյան, և թե՛ միջազգային ՏՏ ամենախոշոր միջոցառումը՝ 2019-ին Հայաստանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) օրակարգային թեմաները, բացի այդ՝ պաշտոնապես հայտարարվել է նաև WCIT 2019-ի նախնական գրանցման մասին:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69