Ֆինանսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 432.00+0.00 EUR SELL - 437.00+0.00
OIL:  BRENT - 114.57+6.96 WTI - 99.64+6.53
COMEX:  GOLD - 4489.70+2.61 SILVER - 69.50+2.70
COMEX:  PLATINUM - 1887.10+0.13
LME:  ALUMINIUM - 3296.00+0.81 COPPER - 12195.00+0.40
LME:  NICKEL - 17186.00-0.39 TIN - 45788.00+3.77
LME:  LEAD - 1896.50+0.26 ZINC - 3115.00+1.09
FOREX:  USD/JPY - 160.25+0.44 EUR/GBP - 1.1507-0.27
FOREX:  EUR/USD - 1.1507-0.27 GBP/USD - 1.3256-0.64
STOCKS RUS:  RTSI - 1082.72-2.32
STOCKS US: DOW JONES - 45166.64-1.73 NASDAQ - 20948.36-2.15
STOCKS US: S&P 500 - 6368.85-1.67
STOCKS JAPAN:  NIKKEI - 53373.07-0.43 TOPIX - 3649.69+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 24951.88+0.38 SSEC - 3913.72+0.63
STOCKS EUR:  FTSE100 - 9967.35-0.05 CAC40 - 7701.95-0.87
STOCKS EUR:  DAX - 22300.75-1.38
27/03/2026  CBA:  USD - 377.18-0.18 GBP - 501.65-2.28
27/03/2026  CBA:  EURO - 434.13-2.02
27/03/2026  CBA:  GOLD - 54042-1337 SILVER - 816-71.73
Դավիթ Անանյան․ ՊԵԿ-ը երբևիցե տրանսֆերտները հարկելու գաղափար չի արտահայտել
21/11/2018 10:58
Կիսվել

Դավիթ Անանյան․ ՊԵԿ-ը երբևիցե տրանսֆերտները հարկելու գաղափար չի արտահայտել

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն երբևիցե տրանսֆերտները հարկելու գաղափար չի արտահայտել, խոսք է գնացել ընդհանրապես տարեկան եկամուտների հայտարարագրման մասին, իսկ հայտարարագրումը դեռևս չի նշանակում, որ եկամուտը պետք է հարկվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը ըված հարցազրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ տպավորություն ստեղծվեց, որ ՊԵԿ-ը որոշել է հարկել արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների եկամուտները, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Դուք շատ լավ առանձնացրեցիք խնդիրը: Դուք հարցրեցիք, թե ինչո՞ւ տպավորություն ստեղծվեց, որ մենք որոշել ենք հարկել արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների եկամուտները, այլ ոչ թե տրանսֆերտները: Դրա մեջ շատ էական տարբերություն կա, որովհետև մենք երբևիցե տրանսֆերտները հարկելու վերաբերյալ նույնիսկ գաղափար չենք արտահայտել, որովհետև տրանսգերտները չի կարելի հարկել, դրանք եկամուտներ չեն, դրանք հոսքեր են: Մենք միշտ խոսել ենք ընդհանրապես եկամուտների հայտարարագրման մասին: Եվ հիպոթետիկ կարող էր նաև քննարկվել նաև այն եկամուտներ, որոնք ստացել են եկամտային հարկի իմաստով ռեզիդենտ համարվող  մեր քաղաքացիներն արտասահմանում: Եվ այդ եկամուտները կարող էին հիպոթետիկ քննարկվել որպես տարեկան եկամուտների հայտարարագում ներառման ենթակա գումարներ: Այնինչ, փոփոխվել է կամ այլ կերպ է ընկալվել մեր արտահայտած մտքերը: Մենք որևէ անգամ չենք ասել, որ պատրաստվում ենք հարկել տրանսֆերտները»:

ՀՀ ՊԵԿ նախագահը բացատրեց նաև, թե ինչում է կայանում տարբերությունը: «Ենթադրենք մեր հայրենակիցն աշխատանք է կատարել դրսում, ստացել է եկամուտ, այդ եկամուտը կամ հարկվել է եկամուտ վճարողի կողմից կամ չի հարկվել: Եթե այդ եկամուտ ստացողը եկամտային հարկի իմաստով ռեզիդենտ է, այսօր էլ կա օրենքի պահանջ, որ ինքն այդ եկամուտները պետք է հայտարարագրի՝ տարեկան հաշվարկն ներկայացնելու միջոցով»,- ընդգծեց Անանյանը՝ համաձայնելով դիտարկմանը, որ հայտարարագրելը մեկ այլ բան է, հարկելը ուրիշ:

Նա մանրամասնեց, որ եկամուտները հայտարարագրում ներառելը դեռևս չի նշանակում, որ այդ եկամուտը պետք է հարկվի, որովհետև այդ եկամուտը կարող է այլ երկրում ավելի բարձր դրույքաչափով հարկված լինել, մեր տարեկան դրույքաչափն ավելի ցածր լինի, ինչի արդյունքում որևէ պարտավորություն չառաջանա: «Բայց տարեկան հայտարարագրում այդ եկամուտը ներառելը դեռ պետք է քննարկվի և խելամիտ է, որ պետք  է ներառվի: Մենք երբրև չենք ասել, որ տրասֆրենտրեը պետք է հարկվեն»,- նշեց Դավիթ Անանյանը:

Հարցին՝ ի՞նչ է նշանակում եկամուտ, ենթադրենք՝ բարեկամը Մոսկվայից 100 դոլար է ուղարկում մարդուն, դա նրա եկամո՞ւտն է, Անանյանը պատասխանեց. «Եթե ձեր ընտանիքի անդամն է ուղարկում այդ գումարը, դա կարող է ձեզ համար որպես եկամուտ չդիտվել, որովհետև ընտանիքի անդամը, ստանալով եկամուտ, ըստ էության, բաշխում է իր եկամուտը ընտանիքի անդամների մեջ: Դա նույնն է, որ մենք մեր ամսեկան աշխատավարձի մի մասը մեր ընտանիքի անդամին տանք այս կամ այն գնումն անելու համար: Մեր ընտանիքի անդամի համար մեր եկամուտների բաշխված այդ մասը չի համարվում եկամուտ: Բայց եթե դուք ստանում եք ձեր բարեկամի կողմից ուղարկված ինչ-որ գումար, ով ձեր ընտանիքի անդամը չէ, այսինքն ընտանեկան բաշխման ենթակա զամբյուղի մասին չէ խոսքը, հնարավոր է, որ այդ գումարը ձեզ համար դիտվի եկամուտ: Բայց նորից եմ ասում՝ ես Ձեր հիպոթետիկ հարցին տվեցի հիպոթետիկ պատասխան: Բայց երբևիցե չի քննարկվել, որ այդ ձեր հիպոթետիկ տրանսֆերտը կարող է հանկարծ հանդիսանալ հայտարարագրման ենթակա եկամուտ»:

Անդրադառնալով հարցին, եթե մարդը աշխատում է Ռուսաստանում, և հայտնի չէ՝ նրա աշխատավարձը սև է՞, թե՞ սպիտակ, ինչպես է որոշվում այդ մարդը համարվո՞ւմ է եկամտային հարկի տեսանկյունից ռեզիդենտ, թե՞ ոչ:՝ Դավիթ Անանյանն ասաց. «Հարկային օրենսգրքով հստակ կանոն կա, թե ինչպես է որոշվում ռեզիդենտը: Եկամտային հարկի իմաստով ռեզիդենտությունը քաղաքացիության հետ կապ չունի: Դա, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում 180 օր և ավելի գտնվելու հանգամանքն է կամ կենսական շահերի կենտրոնի՝ Հայաստանում գտնվելու հանգամանքը: Ի՞նչ բան է կենսական շահերի կենտրոն: Կենսական շահերի կենտրոնն այն վայրն է, որտեղ տվյալ անձը իրականացնում է իր պրոֆեսիոնալ գործունեությունը, այնտեղ է իր ընտանիքը, հիմնական գույքը: Այսինքն, այս երկու կոմպոնենտով հարկային օրենսդրությամբ բնորոշվում է՝ տվյալ անձը եկամտային հարկի իմաստով ռեզիդենտ է՞, թե՞ ոչ: Եվ, եթե մեր հայրենակիցները տարվա ընթացքում 3-4 ամիս արտագնա աշխատանքի են, նշանակում է, որ նրանք ավելի քան 180 օր գտնվել են Հայաստանում, իսկ եթե չեն գտնվել, նշանակում է, որ նրանք չեն համարվում ռեզիդենտ»:

Անանյանն անդրադարձավ նաև հարցին, եթե, օրինակ, անձը բնակվում է Երևանում, բայց Մոսկվայում ունի բնակարան, որը տվել է վարձով և այդպես եկամուտ է ստանում, այդ եկամուտը Մոսկվայո՞ւմ պետք է հարկվի, թե Երևանում: ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ ակդ եկամուտը Մոսկվայում էլ պետք է հարկվի, Հայաստանում էլ պետք է հարկվի: «Ես պարտավոր եմ այս նախադասությունը բացատրել, որպեսզի շահարկումների առարկա չդառնա: Դա կհամարվի պասիվ եկամուտ, և Ռուսաստնաի օրենսդրությամբ՝  դրա մի մասը որպես եկամտահարկ կգանձվի ռուսաստանյան բյուջե: Բայց անձը, ով ռեզիդենտ է և ունի պասիվ եկամուտ, իսկ ռեզիդենտության նորմն այն է, որ ռեզիդենտը պարտավոր է հայտարարագրել իր համընդհանուր եկամուտները՝ անկախ նրանից՝ դրանք ստացվել են հայաստանյան աղբյուրներից, թե արտերկրում: Հետևաբար, այսօրվա օրենսդրությամբ նա պարտավոր է ներկայացնել տարեկան հաշվարկ, ներառել այդ եկամուտը իր տարեկան հաշվարկում և հաշվարկի հարկը մեր օրենսդրությամբ և հանի այն հարկը, որը վճարել է Ռուսաստանում: Այսինքն, միևնույն հարկման օբյեկտը երկու անգամ երբեք չի հարկվում: Այսինքն, հարկվում է, հանվում է արտասահմանում վճարված հարկերը»,- պարզաբանեց Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ իրենք առաջինը չեն, որ առաջարկում են ընդհանուր եկամուտների տարեկան հայտարարագրման մեխանիզմ: «Մենք առաջինն ենք, որ հիմա հայտարարում ենք, որ այդ գաղափարը տեխնիկապես իրագործելի է: Մենք հիմա տեղեկատվական տեխնոլոգիաների առումով այնքան ենք զարգացրել մեր հարկային համակարգը, որ տեխնիկապես հնարավոր է իրագործել այդ գաղափարը, որի մասին ավելի քան 20 տարի բոլորս երազում ենք:  Վերջիվերջո, ինչո՞ւ ենք մենք ուզում գնալ սրան: Մենք ուզում ենք, որ ֆիզիկական անձանց եկամուտները ոչ թե հարկվեն հարկային գործակալի ինստիտուտի միջոցով, այլ ուղղակիորեն տարեկան հայտարարագիր ներկայացնելու միջոցով: Դրանով մենք ստվերի դեմ պայքարում շատ մեծ առաջընթաց կունենանք»,- ասաց նա:

27/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.18
-0.18
Եվրո (EUR)
434.13
-2.02
Ռուբլի (RUR)
4.6285
+0.0483
Լարի (GEL)
139.84
+0.31
54042
-1337
Արծաթ
816
-71.73