Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Բաբկեն Թունյանն առաջարկում է համահարթ եկամտահարկին զուգահեռ պահպանել սոցիալական արդարության սկզբունքը
11/02/2019 10:29
Կիսվել

Բաբկեն Թունյանն առաջարկում է համահարթ եկամտահարկին զուգահեռ պահպանել սոցիալական արդարության սկզբունքը

Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է այս տարվա սեպտեմբերից եկամտահարկը աշխատավարձի բոլոր չափերի համար հաշվարկել 23 տոկոս դրույքաչափով: Այնուհետև 2020թ. հունվարից սկսած ՝մինչև 2023թ. այն աստիճանաբար կնվազի` հասնելով 20 տոկոսի: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը կարծում է, որ համահարթեցումը կկրճատի ստվերը, սակայն նաև որոշակի առումով կստեղծի սոցիալական անհավասարություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տնտեսագետ-պատգամավորը ներկայացրեց տարբերակ, որով եկամտահարկի համահարթեցմանը զուգահեռ կարող է լուծվել սոցիալական անհավասարության խնդիրը:

«Համահարթ, թե պրոգրեսիվ. այդ բանավեճը միշտ եղել է: Տարբեր տնտեսագետներ կարող են անվերջ վիճել այդ հարցի շուրջ: Կառավարությունը, առաջարկելով համահարթ ռեժիմ, ցանկացել է լուծել մի խնդիր, որը առաջ է գալիս մեզ մոտ շահութահարկի և եկամտահարկի դրույքների մեծ տարբերությունից: Դա բերում է նրան, որ գործատուները շահագրգռված են լինում թաքցնելու աշխատողների իրական աշխատավարձը: Եվ այս փոփոխությամբ նպատակ կա որոշակի առումով կրճատել ստվերը: Իհարկե, համահարթեցումը բերում է նաև սոցիալական որոշակի անարդարության զգացման: Քիչ աշխատավարձ ստացողների համար հարկային բեռը չի փոխվում, սակայն շատ ստացողների համար այն նվազում է: Ստացվում է, որ պետությունը լավություն է անում շատ ստացողներին»,-ասաց տնտեսագետն ու նշեց` խորհրդարանի գործընկերների հետ լրացուցիչ տարբերակ են մտածում, որ եկամտահարկը լինի համահարթ, բայց սոցիալական արդարության սկզբունքը որոշակիորեն պահպանվի:

Նա նշեց` հնարավոր է լինի համարթ եկամտային հարկ և դրա հետ միաժամանակ լինի չհարկվող որոշակի շեմ: Դա արդեն կապահովի պրոգրեսիվությունը: «Հիմա մենք փորձում ենք հասկանալ դրա ազդեցությունը, բյուջեի վրա դրա ծախսը: Ցանկացած փոփոխություն բերում է  բյուջեի եկամուտների կամ ավելացման, կամ կորստի: Այդ տարբերակը կորստի է բերում»,-ասաց Թունյանն ու նկատեց` չի կարելի ֆինանսական կայունությունը ռիսկի տակ դնել, և իրենք դեռ պետք է հասկանան, թե այդ տարբերակի վնասն ու օգուտը որքան են լինելու:

Հարկային օրենսգքի փոփոխությունների նախագծի մեկ այլ դրույթ ևս հանրային մեծ ուշադրության է արժանացել: Առաջակվում է իրավաբանական ծառայությունները շրջանառության հարկի փոխարեն հարկել ավելացված արժեքի հարկով: Նախագիծը հանրային քննարկման դնելուց հետո շատ իրավաբաններ այս առիթով իրենց դժգոհությունն են հայտնել:

Տնտեսագետը ևս խորհրդատվական, իրավաբանական ծառայությունները ավելացված արժեքի հարկ տեղափոխելը հասկանալի չի համարում: «Հնչող հիմնավորումներն ինձ համար այնքան էլ համոզիչ չեն, և բողոքը, որ այսօր կա, հասկանալի եմ համարում: Կարծում եմ, որ այս առումով կոնսենսուսային լուծում կգտնվի»,-նշեց նա ու հավելեց` ընդհանուր հարկային օրենսգրքի աշխատանքի մեխանիզմի հետ կապված տեխնիկական խնդիրներ կան:

Թունյանը նշեց` այնուամենայնիվ, ներկայացված նախագիծը դեռ վերջնական տեսքով չէ: Նա նկատեց` մինչ նախագծի վերջնական տարբերակը հասնի Ազգային ժողով, շատ դրույթներ կարող են փոխված լինել:

Նա նաև նկատեց` Հարկային օրենսգրքում դժվար է գտնել մի դրույթ, որը բոլորի համար կարող է ընդունելի լինել: Միշտ ցանկացած որոշում կամ օրենք կարող է ունենալ կողմ և դեմ կարծիքներ: Չեն կարող բոլորի շահերը բավարարված լինել: «Սակայն կառավարությունն ունի այնքան մանդատ ու լեգիտիմություն, որ կարող է անգամ ոչ պոպուլյար որոշման գնալ, եթե գտնի, որ տնտեսության զարգացման տեսանկյունից այդ որոշումն ավելի նպատակահարմար է»,-եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

ՀՀ ֆինանսների նախարարությունը «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանրային քննարկման Է ներկայացրել այս տարվա հունվարի 23-ից:

Աննա Գրիգորյան

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25