Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Թաթուլ Մանասերյան. Ուղղակի ամոթ է, որ մեր արդյունաբերության լոկոմոտիվը հանքարդյունաբերությունն է
16/08/2019 15:29
Կիսվել

Թաթուլ Մանասերյան. Ուղղակի ամոթ է, որ մեր արդյունաբերության լոկոմոտիվը հանքարդյունաբերությունն է

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ քննարկել ենք Հայաստանի մինչև 2050 թվականի ռազմավարական ծրագրի տնտեսական դրույթները։

Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, ապահովել առնվազն 2.5 միլիոն մարդու զբաղվածությունը և վերացնել աղքատությունը

Աղքատության հաղթահարումը շատ կարևոր նպատակ է, բայց ամբողջովն հաղթահարել․․․ինձ հայտնի չէ այնպիսի երկիր, որին դա հաջողվել է։ Անգամ զարգացած երկրներն ունեն միանիշ թվով աղքատություն, որը կարող է ձևավորվել ի հաշիվ ներգաղթյալների կամ բնակչության այն շերտի, որը կամ պատրաստ չէ աշխատել, կամ ցանկություն չունի, կամ որևէ այլ պատճառով բավարարվում է այն նվազագույնով, որը մենք աղքատության շեմ ենք անվանում։

Մենք պետք է իրատես լինենք։ Հիշեցնեմ՝ տարիներ առաջ մշակվեց աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր։ Զարգացած երկրներում այդ ծրագիրը կոչվում էր աղքատության կրճատման ռազմավարական ծրագիր։ Հաղթահարումն իրատեսական չէ, բայց կրճատումը հնարավոր է։ Արդյունքում մենք ոչ միայն չհաղթահարեցինք ու ոչ էլ կրճատեցինք աղքատությունը, այլ նույնիսկ ավելացավ։ 20-24%-ից հասանք 30%, մինչդեռ թիրախում աղքատութունը 12%-ի հասցնելն էր։ Կարծում եմ՝ 2050-ի համար կարելի էր թիրախավորելը աղքատության միանիշ ցուցանիշի հասնելը, հետո եթե կհաջողվի նաև հաղթահարել։

Իսկ գործազրկությունը հաղթահարել հաջողվել է միայն Խորհրդային միությանը։ Այդ տարիներին գրեթե բոլորը գրանցված աշխատողներ էին, կային իհարկե նաև «մեռյալ հոգիներ», որոնք գրանցված էին, աշխատավարձ էին ստանում, բայց իրականում չէին աշխատում։ Բայց հիմա բոլորովին այլ իրականության մեջ ենք, կարծում եմ՝ սա բոլորս ենք գիտակցում։ Ուստի պետք է նպաստել այն միջավայրի ձևավորմանը, որտեղ մեկը մյուսի ետևից կստեղծվեն նոր ձեռնարկություններ, որոնք էլ առաջին հերթին որակյալ մարդկային ռեսուրսներ կպահանջեն, և չենք ունենա պատկերը, որն ունենք այսօր։

Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր

Լավ է, որ արդյունաբերությունը թիրախավորված է մինչև 2050-ի ռազմավարական ծրագրում։ Կարծում եմ՝ հատկապես Էկոնոմիկայի նախարարությունը ի վիճակի կլինի այս դրույթը մանրամասնել և հանրությանը ներկայացնել, թե արդյունաբերության որ ճյուղերն են զարգացնելու, որովհետև այն ճյուղը, որն այսօր  մեր հիմնական լոկոմոտիվն է, դրա հաշվին տնտեսական ակտիվության աճ ենք արձանագրում, հանքարդյունաբերությունն է։ Իմ կարծիքով՝  ամոթ է, նախնադարի մակարդակին ենք․ ստացվում է՝ բնությունից վերցնում ենք այն, ինչ աստված մեզ տվել է, և ուղղակի արտահանում ենք։ Որևէ նոր արժեք չենք ստեղծում։ Մեր թիրախը վերամշակող արդյունաբերությունը պետք է լինի, որ բերի լրացուցիչ եկամուտներ,   որ բնակչությանն ապահովի արժանապատիվ կենսամակարդակ, հնարավորություն ստեղծի իրացնել գիտական ներուժը, որ մենք ունենք։ Հայաստանն ունի նաև ճշգրիտ մեքենաշինության տարբեր ենթաճյուղեր, ոսկերչություն, սննդի, թեթև արդյունաբերության ճյուղեր, որոնք պահանջարկված են տարածաշրջանում ու աշխարհում։

15-ապատկել Հայաստանի Համախառն Ներքին Արդյունքը

ՀՆԱ այն ցուցանիշը, որն ունենք հիմա, պարզապես մեզ պատիվ չի բերում։ ՀՆԱ-արտահանում հարաբերակցությունը մեզ մոտ ցածր մակարդակի վրա է։ Մենք ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում։ Եթե մենք կարողանանք ամեն տարի երկնիշ ցուցանիշ գրանցել, ապա 15-ապատկումն առավել քան հնարավոր է։ Բայց մենք սրան հասնելու հստակ ճանապարհային քարտեզ պետք է ունենանք։ Իսկ եթե շարունակ ասենք, թե մինչև 2050թ․ հրաշք պետք է տեղի ունենա, այդ հրաշքն այդպես էլ տեղի չի ունենա։

Յոթնապատկել միջին աշխատավարձը

Սա մի շարք հանգամանքներից է կախված և ոչ միայն ներքին տնտեսությունից։ Կարող է 3 տարում տասնապատկվել, բայց հանկարծ չափից շատ արժեզրկվի ազգային արժույթը։ Մենք մինչև հիմա ասում ենք՝ Հայաստանն ունի մրցակցային առավելություններ, այդ թվում՝ էժան աշխատուժի առումով։ Սա բնավ հպարտանալու առիթ չէ։ Կա ցացր, միջին և բարձր վարձատրություն։ Եթե որակյալ աշխատուժ ենք ուզում ներգրավել, ապա պետք է բարձր վարձատրենք։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85